Сообщения

Сообщения за октябрь, 2015

Մաթեմատիկայի շաբաթ

Изображение
Հոկտեմբերի   20- ին թիվ 198 ավագ դպրոցում մեկնարկեց մաթեմատիկայի շաբաթը : Միջոցառմանը մ ասնակցում էին թիվ 186,197,198 դպրոցների 9- րդ դասարանցիները : Երեխաները բաժանվեցին այնպիսի խմբերի , որոնցում կային տարբեր դպրոցների աշակերտներ : Նախավարժանքի նպատակով խմբերին տրվում էին տրամաբանական հարցեր , որը էլ ավելի աշխուժություն և հետաքրքրություն հաղորդեց միջոցառման ընթացքին : Յուրաքանչյուր խմբին տրվեցին նախապես կազմված առաջադրանքների փաթեթները : Խմբերը նյութին ծանոթանալուց հետո միմյանց ուղղեցին հարցեր ու պատասխաններ : Զգացվում էր , որ երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում : Օրվա արդյունքները ամփոփելուց հետո առաջադրանք տրվեց հաջորդ հանդիպանը պատրաստ լինելու համար : Հոկտեմբերի 21- ին երեխաները եկել էին ոգևորված , տնային աշխատանքները կատարած : Նրանք ունեին բավականին ծավալուն ցուցակներ ` հանելուկների և ասացվածքների , գրքերի և ֆիլմերի անվանումների , որոնցում...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Изображение
        2015 թ. հոկտեմբերի 22-ին Երևանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ծնողների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր դպրոցի ԾԽ նախագահ Մ. Ապրեսյանը: Նա ծնողների հետ խոսեց հանդիպումների կազմակերպման անհրաժեշտության մասին, ներկայացրեց դպրոցավարման մեջ կատարված փոփոխությունները, խոսեց  թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպման  նոր ձևի մասին: Ծնողները մասնավորապես ԹԳԱ –ի կազմակերպման վերաբերյալ հայտնեցին իրենց գոհունակությունը, նշեցին որ երեխաների մոտ մեծացել է պատասխանատվության զգացումը, իսկ նվազագույն մակարդակի հարցերի հասանելիությունը  նպաստել  է  գրեթե բոլոր աշակերտների մոտ չափորաշչային  գիտելիքների  ձեռքբերմանն ու ամրապնդմանը: Ծնողները նշեցին, որ 198 ավագ դպրոցում իրենց  երեխաները ստանում են օբյեկտիվ գնահատական և գիելիքների անհրաժեշտ պաշար: Ծրագրի շրջանակներում ծնողները դիտեցին <<Ծնողական համալսարան >> հաղորդաշարի հերթական հաղորդումը, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում << Ինչպես  շահ...

՛՛Երջանիկ ընտանիքն իմ աչքերով՛՛ ֆոտոցուցահանդես

Изображение
<<Սոցիալական արդարություն>> կազմակերպության կողմից հայտարարված մրցույթին` <<Երջանիկ ընտանիքն իմ աչքերով>> խորագրով, մասնակցեցին նաև մեր դպրոցի աշակերտները: Նրանք ֆոտոնկարների միջոցով փորձել էին ներկայացնել իրենց պատկերացրած երջանիկ ընտանիքների պատկերները և իրենց աշխատանքներում դրսևորել էին ստեղծագործական մոտեցում: Նրանք վերնագրել են աշխատանքները, տվել մեկնաբանություններ ֆոտոնկարների վերաբերյալ: Ստորև ներկայացվում են երեխաների աշխատանքները: Աչքի ներսում ` աշխարհի աչքի առաջ   Ընտանիքը աչքերի նման պարզ և լուսավոր պիտի լինի : Այն պիտի արտացոլի իրականության մեջ գոյություն ունեցող փոքր ընտանիքը այնպես , որ նրա մեջ տիրող գեղեցկությունը և սերը ոչ միայն տեսանելի լինի բոլորին , այլև օրինակ դառնա ողջ հասարակության համար : Իմ պատկերացրած երջանիկ ընտանիքը աչքի նման զուլալ է , մաքուր , օրինակելի , և ' նրա ներսում տեղի ունեցող մտերմությունը և ջերմությունը սիրով է լցնում այն շրջապատող աշխարհը : Նկարում երևացո...