՛՛Երջանիկ ընտանիքն իմ աչքերով՛՛ ֆոտոցուցահանդես

<<Սոցիալական արդարություն>> կազմակերպության կողմից հայտարարված մրցույթին` <<Երջանիկ ընտանիքն իմ աչքերով>> խորագրով, մասնակցեցին նաև մեր դպրոցի աշակերտները: Նրանք ֆոտոնկարների միջոցով փորձել էին ներկայացնել իրենց պատկերացրած երջանիկ ընտանիքների պատկերները և իրենց աշխատանքներում դրսևորել էին ստեղծագործական մոտեցում: Նրանք վերնագրել են աշխատանքները, տվել մեկնաբանություններ ֆոտոնկարների վերաբերյալ: Ստորև ներկայացվում են երեխաների աշխատանքները:




Աչքի ներսում` աշխարհի աչքի առաջ
 Ընտանիքը աչքերի նման պարզ և լուսավոր պիտի լինի:Այն պիտի արտացոլի իրականության մեջ գոյություն ունեցող փոքր ընտանիքը այնպես,որ նրա մեջ տիրող գեղեցկությունը և սերը ոչ միայն տեսանելի լինի բոլորին,այլև օրինակ դառնա ողջ հասարակության համար:Իմ պատկերացրած երջանիկ ընտանիքը աչքի նման զուլալ է, մաքուր, օրինակելի, և' նրա ներսում տեղի ունեցող մտերմությունը և ջերմությունը սիրով է լցնում այն շրջապատող աշխարհը: Նկարում երևացող աչքը եղբորս աչքն է, իսկ բիբի ներսում պատկերված ընտանիքը իմ ընտանիքն է `հայրս, մայրս, քույրս, եղբայրս և ես:

Հասմիկ Մանուկյան                      






Արթուրիկը ապրում էր մի ընտանիքում,որտեղ տիրում էր բռնություն:Նա ամեն օր տեսնում էր,թե ինչպես է հայրիկը հարբած տուն գալիս, վիճում մոր հետ և ծեծում նրան
Նա տեսնում էր մոր տանջանքները,բայց իր մայրիկը իրեն հավաստիացնում էր,թե ամեն ինչ լավ է: Մի անգամ Արթուրիկի  ուսուցչուհին  հարցրեց երեխաներին,թե որն է իրենց համար երջանկությունը:Բոլորը տարբեր պատասխաններ տվեցին:Արմանի համար Երջանկությունը հեռակառավարման վահանակով ավտոմեքենան էր,Աննայի համար խոսող տիկնիկը:Եվ երբ հասավ Արթուրիկի հերթը ,նա մի պահ շփոթվեց և պատասխանեց,որ իր համար երջանկությունը համերաշխ ու բարի ընտանիքն է:Բոլորը սկսեցին ծիծաղել և այդպես էլ ոչ ոք չըմբռնեց նրա խոսքի իմաստը...
Երջանկություն բառը հարաբերական է:Թող չափազանցություն չթվա,եթե ասվի,որ յուրաքանչյուր մարդ այդ կապակցությամբ ունի իր պատկերացումը:Կարելի է հիշել <<Որքան մարդ,նույնքան կարծիք>> ասացվածքը: Սակայն ինչքան էլ տարբեր լինեն կարծիքները , այնուամենայնիվ, ըստ իս,երջանկությունը երկու <տեսակի> է լինում:Հավանաբար ճիշտ կլինի դրանցից մեկը կոչել ազնիվ երջանկություն:Դա երջանկություն է,որ թե տիրոջ կյանքն է լուսավոր ու գեղեցիկ դարձնում,թե ուրախություն ու բարիք պատճառում մարդկանց:Երկրորդը սրա կողքին,ինչպես ուղիղ ու զորեղ ծառաբնին կպած պարազիտ սունկ,քաղաքենի երջանկությունն է, որի ողնաշարը այսպիսի խղճուկ հոգեբանություն է` որքան հնարավոր է շատ բան ստանալ:Սակայն ես չեմ հավատում քաղքենու լիակատար երջանկությանը:Նման երջանկության տերը հոգու խորքում ճնշվում է իր դատարկ էությունից:
Ե՞րբ են մարդիկ <անսահմանություն> բառն ստեղծելու կարիք զգացել:Գուցե այն ժամանակ,երբ օվկիանոսի ափին կանգնած նայել են մինչև հորիզոն ձգվող ջրերին:Գուցե այն ժամանակ,երբ ըմբռնել են,որ իրենց շրջապատող տիեզերքը ոչ վերջ ունի ոչ սկիզբ..Սակայն ո՞վ գիտե, միգուցե անսահմանության գաղափարը մեր նախնիների գլխում ծագել է,երբ հասկացել են,թե ինչ է ընտանիքը:Տվյալ նկարում փորձել եմ ցույց տալ այն ամենը, ինչը ինձ համար անգին է:Այն ինչով ես ապրում եմ:Այս նկարը վերնագրված է <երջանկության գաղտնիքը> վերնագրով:Երջանիկ ընտանիք...արդյո՞ք երջանիկ է համարվում այն ընտանիքը ,որտեղ ընդհանրապես վեճեր տեղի չեն ունենում:Ոչ..., չէ ՞որ բոլոր մարդիկ տարբեր են...բնական է որ կարող են առաջանալ տարաձայնություններ.. Իսկ ինչպե՞ս խուսափել դրանցից: Հենց սա է ընտանիքը: Ընտանիքը որ կառուցված է սիրո,փոխըմբռնման,փոխվստահության և փոխհարգանքի հիման վրա:Միմյանց լրացնելու,աջակցելու ու հասկանալու հիման վրա:Երբ աշխատում է հայրիկը կամ երբ զբաղված է նա ,ապա ընտանիքի  կարիքները հոգում է  մայրիկը և հակառակը:Սակայն միևնույնն է նրանք  կարողանում են ժամանակ գտնել իրենց ընտանիքի իրենց երեխաների համար:Անցողիկ է թե' գումարը թե ' պաշտոնը,մնայուն է մի բան այս աշխարհում,դա ընտանիքն է:Երջանիկ ընտանիքը որ հիմնված է սիրո,ջերմության և փոխըմբռնման հիման վրա:Երբ ինձ հարցնում են արդյո՞ք ունեմ ես ինչ որ վախ,ես պատասխանում եմ այո և դա կորստի վախն է:Ո'չ թե պաշտոնի ,գումարի,դիրքի,այլ հարազատ մարդկանց,իմ երջանիկ ընտանիք;
Բռնությունը մեր ընտանիքում  տեղ չունի, ուստի և  բռնություն պատկերող լուսանկարը ստիպված էի վերցնել  համացանցից, որի կողքին տեղադրել եմ մեր ընտանիքի լուսանկարը` երջանիկ, համերաշխ և ջերմ….


Հեղինակ`    Լիդա Հովհաննիսյան,  15 տարեկան,  198 ավագ դպրոց ,   11-4 դասարան   







    ПОЧУВСТВУЙ МГНОВЕНИЕ...!  

Говорят, в жизни у человека есть две семьи: сначала тот, в котором он родился, а потом тот, которую он сам создаёт. Но, между ними существует особо важный период для меня-это ШКОЛА!
Я очень люблю мой клас. Мы так похожи и в то же время так отличаемся друг от друга. Знаем, с кем лучше учиться, а с кем - отдыхать, кем можно восхищаться, а кого - подразнить. Все вместе мы образуем большое, неуемное существо - 102 класс. Оно имеет свои привычки, и учителя никогда не ошибутся, что это именно мы, даже если зайдут в класс с закрытыми глазами.
Целых двенадцать лет мы проведем вместе в стенах нашей школы. Будем читать одинаковые книги, отвечать на одни и те же вопросы. Можно ли забыть период, который играет важную роль в нашей жизни? Я уже представляю, как через много-много лет, я буду вспоминать о чудесной школьной жизни, о любимых одноклассниках и учителях. Мне кажется, что ШКОЛА для учеников – это, почти, то же­ самое, что семья. Мы проводим в школе половину своего дня, и большую часть­ из него – в классе, сидя на уроках, совместно работая, или болтая на переменах. Это очень сближает. Я, может быть, повторюсь, но еще раз хочу отметить, что мне нравится мой класс, потому что, мы вместе уже очень долго, мы привыкли друг к другу, мы подружились. Мне нравится атмосфера в нашем классе, так как она очень дружелюбная.
Очень важную роль в классе всегда играет классный руководитель. Он, как мудрый правитель, направляет энергию учеников в нужное русло, чтобы она не тратилась на что-то ненужное.
Мы - обычные мальчишки и девчонки, крикливые, неугомонные, обидчивые, порой - жестокие, но все равно - самые лучшие, самые веселые, самые дружные! Ведь наш класс сейчас - это наша жизнь!
198 ավագ դպրոց    10-2 դասարան                     

                                                                          Գոգորյան Սոնյա    15 տարեկան                        





Семья – это счастье, любовь и удача, 
Семья – это летом поездки на дачу. 
Семья – это праздник, семейные даты, 
Подарки, покупки, приятные траты. 
Рождение детей, первый шаг, первый лепет, 
Мечты о хорошем, волненье и трепет. 
Семья – это труд, друг о друге забота, 
Семья – это много домашней работы. 
Семья – это важно!    
Ղազարյան Սյուզաննա,








В счастливых семьях доверяют друг другу, рассказывают те вещи, о которых иногда больно рассказывать, которые не всегда красят человека.В счастливых семьях больше обсуждают проблемы и думают о том, как их решить. 

 Ղազարյան Դիանա








Երջանիկ կարելի է անվանել այն ընտանիքը,որտեղ իշխում են սիրո և փոխընբռման նորմերը:Երբյուրաքանչյուր անդամ զգում է ընտանեկան ջերմություն սեփական օջախում:Երբ աշխատանքից հետո ամուսինը շտապում է տուն,իսկ երեխաները,ինչպես և սպասվում էր,ուրախ են և անհոգ:  Այվազյան Տաթևիկ 



                

Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում <<Սոցիալական արդարություն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այցելության նպատակն էր աշակերտներին ծանոթացնել  <<Երջանիկ ընտանիքն իմ աչքերով>> խորագրով ցուցահանդես  մրցույթի   անցկացման կարգը: Հրավիրվեց դասղեկների խորհրդակցություն , որի ընթացքում ներկայացվեցին ցուցահանդեսի  կազմակերպման պահանջները , կարգը և ժամանակացույցը:






Comments