ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2015-2016  ուստարում 198 ավագ դպրոցում կազմակերպվել է կենդանաբանության և բուսաբանության  խմբակ: Խմբակի կազմում ընդգրկված են աշակերտներ 9-րդ և 10-րդ դասարաններից: Խմբակի նպատակն է՝
ա. խորացնել  բուսաբանությունից և կենդանաբանությունից սովորողների ունեցած գիտելիքները,
բ. նպաստել երեխաների մասնագիտական կողմնորոշմանը,
գ. զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ,
դ. Էքսկուրսիաներ, թանգարաններ այցերի միջոցով նպաստել տեսական գիտելիքների գործնականորեն ամրապնդմանը:
Խմբակի շրջանակներում երեխաները ծանոթացել են խմբակի ծրագրին, ներկայացրել են բույսերի ու կենդանիների դերն ու նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:
Սովորողներն ուսումնասիրել են նաև աշխարհի լավագույն կենդանաբանական այգիները, քննարկել նրանց նշանակությունը: Առաջիկայում պլանավորվում է այցելություն Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նրանց համար կկազմակերվի էքսկուրսիա այգու տարածքով, ինչպես նաև այգու կենդանաբանները կպատասխանեն երեխաներին հետաքրքրող հարցերին:





Comments