ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի 198 ավագ դպրոցում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ծնողների հետ: Հանդիպումները կազմակերպվում են դպրոցի ծնողական խորհրդի աջակցությամբ և անցկացվում տնօրենի կամ փոխտնօրենի ղեկավարությամբ: Ամբողջ ուստարվա համար նախատեսված ծրագրի նպատակն է՝
ա. Ամրապնդել ուսուցիչ-ծնող – աշակերտ կապը
բ. քննարկել  դպրոցի և աշակերտների ձեռքբերումներն ու դպոցում առկա խնդիրները,
գ. հնարավորինս շատ ծնողների ներգրավվել ուսումնական գործընթացի մեջ, նպաստել երեխաների    կրթության ու դաստիարակության ճիշտ կազմակերպմանը:
Հանդիպումների ընթացքում կազմակերպվում են նաև դասատիարակչական հաղորդումների ցուցադություններ և քննարկումներ:
Ծնողների հետ տեղի ունեցած  հանդիպուների  ընթացքում դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ներկայացրել է2015-2016  ուստարում ներդպրոցական աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումները,  փոխտնօրեն Ս. Խաչատրյանը  և  ԾԽ նախագահ՝ Մ. Ապրեսյանը զրուցել են  ծնողների հետ, պատասխանել  նրանց հուզող հարցերին,  լսել  երեխաների դաստիարակությանն ու կրթությանը նպաստող ծնողների առաջարկությունները:






Ծնողները խրախուսեցին կազմակերպվող  ամենշաբաթյա հանդիպումները, հայտնեցին իրենց պատրաստակամությունը  դպրոցի կողքին լինելու և երեխաների ուսումնական գործնընթացին օժանդակելու :

Comments