ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

2015 թ. հոկտեմբերի 15-ին Երևանի 198 ավագ դպրոցում կազմակերպվեց ծնողների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր դպրոցի փոխտնօրեն՝ Ս. Խաչատրյանը, դպրոցի ԾԽ նախագահ՝Մ.Ապրեսյանը: 
Մ. Ապրեսյանը  ծնողներին ներկայացրեց իրականացվող ծրագրի նպատակը, բացատրեց, որ միայն փոխադարձ վստահության , տեղեկացվածության  և փոխօգնության դեպքում է հնարավոր կազմակերպել երեխաների կրթությունը,  դաստեարակությունն ու նրանց համակողմանի զարգացումը:
Փոխտնօրեն Ս. Խաչատրյանը խոսեց դպրոցում կատարված և կատարվող փոփոխությունների մասին, պատասխանեց ծնողներին մտահոգող հարցերին:
Ծրագրի շրջանակներում ծնողները դիտեցին <<Ծնողական համալսարան >> հաղորդաշարի հերթական հաղորդումը, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում
<< Երեխայի դաստեարակությունը տանը >> թեմայով:
Ծնողները շատ բարձր գնահատեցին նման հանդիպումներ անցկացնելու դպրոցի նախաձեռնությունը, հայտնեցին դպրոցում թեմատիկ գրավոր աշխատանքների նոր մեթոդով կազմակերպման վերաբերյալ իրենց գոհունակությունը:




Comments