Մաթեմատիկայի շաբաթ



















Հոկտեմբերի  20-ին թիվ 198 ավագ դպրոցում մեկնարկեց մաթեմատիկայի շաբաթը: Միջոցառմանը մասնակցում էին թիվ 186,197,198 դպրոցների 9-րդ դասարանցիները: Երեխաները բաժանվեցին այնպիսի խմբերի,որոնցում կային տարբեր դպրոցների աշակերտներ:Նախավարժանքի նպատակով խմբերին տրվում էին տրամաբանական հարցեր,որը էլ ավելի աշխուժություն և հետաքրքրություն հաղորդեց միջոցառման ընթացքին: Յուրաքանչյուր խմբին տրվեցին նախապես կազմված առաջադրանքների փաթեթները: Խմբերը նյութին ծանոթանալուց հետո միմյանց ուղղեցին հարցեր ու պատասխաններ: Զգացվում էր,որ երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում: Օրվա արդյունքները ամփոփելուց հետո առաջադրանք տրվեց հաջորդ հանդիպանը պատրաստ լինելու համար:
Հոկտեմբերի 21-ին երեխաները եկել էին ոգևորված,տնային աշխատանքները կատարած: Նրանք ունեին բավականին ծավալուն ցուցակներ`հանելուկների և ասացվածքների,գրքերի և ֆիլմերի անվանումների,որոնցում պետք է անպայման լիներ նշված որևիցե թիվ:Հետաքրքիրն այն էր,որ երեխաները կատարել էին բավականին մեծ հետազոտական աշխատանք: Բացի դրանից նրանք ստացան այդ օրվա առաջադրանքների փաթեթները և շատ կազմակերպված ու աշխույժ աշխատանքից հետո բավականին լավ արդյունք ցուցաբերեցին:
Երրորդ օրվա վերջում արդեն երեխաները մտերմացել ու ընկերացել էին միմյանց հետ,ինչն էլ հանդիսանում էր միջոցառման նպատակը:Եվ իհարկե վերջում հաղթեց ընկերությունը:Ի հիշատակ հանդիպանը երեխաները միասին նկարվեցին և բոլորին տրվեցին մասնակցության վկայականներ:


Comments