ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

        2015 թ. հոկտեմբերի 22-ին Երևանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ծնողների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր դպրոցի ԾԽ նախագահ Մ. Ապրեսյանը: Նա ծնողների հետ խոսեց հանդիպումների կազմակերպման անհրաժեշտության մասին, ներկայացրեց դպրոցավարման մեջ կատարված փոփոխությունները, խոսեց  թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպման  նոր ձևի մասին:
Ծնողները մասնավորապես ԹԳԱ –ի կազմակերպման վերաբերյալ հայտնեցին իրենց գոհունակությունը, նշեցին որ երեխաների մոտ մեծացել է պատասխանատվության զգացումը, իսկ նվազագույն մակարդակի հարցերի հասանելիությունը  նպաստել  է  գրեթե բոլոր աշակերտների մոտ չափորաշչային  գիտելիքների  ձեռքբերմանն ու ամրապնդմանը: Ծնողները նշեցին, որ 198 ավագ դպրոցում իրենց  երեխաները ստանում են օբյեկտիվ գնահատական և գիելիքների անհրաժեշտ պաշար:

Ծրագրի շրջանակներում ծնողները դիտեցին <<Ծնողական համալսարան >> հաղորդաշարի հերթական հաղորդումը, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում
<< Ինչպես  շահել երեխայի վստահությոնը >> թեմայով:
 Ծնողները խրախուսեցին նմանատիպ  հանդիպումների կազմակերպումը, հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու երեխաների կրթությանն ու դաստեարակությանը տանը և դպրոցում:




Comments