Сообщения

Сообщения за апрель, 2016

Ինժեներական մասնագիտություններ

Изображение
Ապրիլի 26-ին մեր դպրոցում անցկացվեց < Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտություններում>  խորագրով պաստառների ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին մասնակցեցին 9 1 ,9 2 ,10 1 ,10 2 ,11 1 ,11 2 ,11 3 ,11 4 դասարանների աշակերտներից կազմված խմբեր: Այդ խմբերի հետ անցկացվեց սեմինար,ապա կազմակերպվեց կինոդիտում նորագույն ինժեներական տեխնոլոգիաների օգտագործման թեմաներով:Յուրաքանչյուր աշխատանքային խումբ ընտրեց իր համար ավելի հետաքրքիր թեմա և աշխատեց պաստառի ստեղծման վրա: 9 1 դասարանի աշակերտները պատրաստեցին մեկի փոխորեն երկու պաստառ:Պաստառներում  ներկայացվաց են ձեռքով նկարած նկարներ,ձեռքի աշխատանքներ,կարգախոսեր:Պատրաստման ժամանակ օգտագործվել են տարբեր համակարգչային ծրագրեր և ՏՀՏ գործիքներ:Մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքները:Նախաձեռնող խումբը ամփոփեց մրցույթի արդյունքները, ընտրվեց դպրոցը ներկայացնող մեկ պաստառ,որն էլ կտրամադրվի տարածքային դպրոց-կենտրոնին: 

Հանդիպում ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Արևիկ Համբարձումյանի հետ

Изображение
Արևիկ Համբարձումյանը  իր մասնագիտական թեզի շրջանակներում ուսումնասիրում է հայկական բանակի  սոցիալական գովազդի առանձնահատկությունները, էությունը, բովանդակությունը և դրա ընկալումը թիրախային խմբերի շրջանակներում: Աշխատանք ունի  նաև իր նպատակը` հասկանալ այդ հոլովակների ներուժը, դառնալ բանակի մասին լուսաբանումների մրցունակ աղբյուր: Տեսահոլովակները ներկայացվեց ավարտական դասարանների տղաներին և աղջիկներին առանձին խմբերով:                                              Ավարտական դասարանների տղաները                                             դիտում են առաջարկված տեսահոլովակները                                                 ...

Սպորտային համայնքային խաղեր

Изображение
Մարտ-ապրիլ ամիսներին Նոր Նորք վարչական շրջանում կայացան  համայնքային խաղեր  տարբեր սպորտաձևերից:  Մեր դպրոցի աղջիկների և տղաների թիմերը ևս իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին վոլեյբոլ,  բասկետբոլ, ֆուտզալ և ֆուտբոլ մարզաձևերում: Բասկետբոլի տղաների թիմը գրավեց առաջին տեղը և անցավ քաղաքային փուլ: :

LIGHT TALKS Armenia

ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների կողմից կազմակերպվում է  " LIGHTTALKS  Armenia "  գիտահանրամատչելի   կոնֆերանս: Կոնֆերասին   կարող   են   մասնակցել   ուսանողները   և   ավագ   դպրոցի   աշակերտները :  Մանրամասներին   կարող   եք   ծանոթանալ  կոնֆերանսի   ֆեյսբուքյան   էջից ` https://www.facebook.com/events/979201092194145/   և   հետևյալ   կայքից՝   http://lighttalks.info/hy/ , որտեղ   էլ   կլինի   գրանցումը :  գրանցման   ավարտը   այս   ամսվա  28- ին   է :   Հարգանքներով,

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2016

Изображение
       Այս տարի ապրիլի 20-22-ին կայացավ EXPO  ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում էին գիտության, կրթության, տեխնիկայի, նորաձևության, հոգեբանության, մարտարվեստի պաշտոնական ներկայացուցիչներ:     11-րդ դասարանների աշակերտների այցելությունը  EXPO  ցուցահանդեսին                                                          Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաև մեր դպրոցի աշակերտները:  Տաղավարները գրավիչ էին  իրեն առաջակներով, որով էլ հետաքրքրվեցին մեր  պատանիներն ու աղջիկները:                                                                       ,,Ժեստ,, հոգեբանական կենտրոնն առաջարկված նկարների մի...

Այցելություն Ցեղասպանության թանգարան

Изображение
-Ապրիլի 10-ին 11-4, 10-2 դասարանների աշակերտները այցելեցին Ցեղասպանության թանգարան:Ամեն անգամ՝ թանգարան այցելելիս, նորովի ես վերապրում ազգիդ պատմության  սև էջին դաջված ցավն ու կսկիծը:  Ամեն անգամ վրեժխնդրության զգացմանը զուգընթաց պահանջատիրական ձգտումդ ավելի է խորանում. հավատում ես, որ մի օր ողջ աշխարհը վերջապես  կդապարտի Հայոց ցեղասպանությունը, որ այլևս երկրի երեսին  նման ոճիր չի իրականանա: Պատմությունը երբեք չի մոռացվում...

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղ

Изображение
   Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը ցանկություն ունի համագուծակցել հ.198 ավագ դպրոցի հետ: Այսօրվա այցի նպատակը այդ համագործակցության  սկիզբն էր:    Մեր հյուրն էր երևանյան մասնաճյուղի  ներկայացուցիչը: Դպրոցի 11 և 12-րդ դասարանների աշակերտներին  ներկայացվեց տեսաֆիլմ, որտեղ ներկայացված էր համալսարանի ամբողջ գործունեությունը:   Մոսկվայի  Մ. Վ. Լոմոնոսովի  համալսարանի  երևանյան ներկայացուցիչր ցուցադրում է տեսաֆիլմը և պրեզենտացիան, որը  ներկայացնում էր ինչպես Մոսկվայի Լոմոնոսովի անվան  պետական համալսարանը, այնպես էլ   Երևանի մասնաճյուղը: Խոսվեց կրթության ուղղվածության, ընդունելության կարգի, ուսման վճարի և այլ կարևոր հարցերի մասին:                                       Դպրոցի թղթապանակի գրառումը համալսարանի                    ...

Մանկավարժական խորհրդի նիստ

Ապրիլի 22-ին տեղի կունենա դպրոցի մանկավարժական խորհրդի նիստ Օրակարգ 1. ՆԴՎ հաշվետվություն 1-3 ամիսների համար: 2. Բացակայույունների հաշվառման վերլուծություն: 3. Դասղեկների աշխատանքի վերլուծություն: 4. Միջոցառումների կատարողականը: 5. Գնահատման վերլուծություն: 6. Առարկայական մեթոդմիավորումների աշխատանքի վերլուծություն: 7. Ավագ դպրոցում հոսքերի ներսում և հոսքից հոսք տեղաշարժերը: 8. Տարեկան պլանի կատարողականը: Առաջարկություններ օրակարգի վերաբերյալ 1. Քննարկել ՆԴՎ հաշվետվությունը 1-4 ամիսների համար: 2. Ապրիլի 14-ը հայտարարել <Հայրենիքի պաշտպան շրջանավարտների օր>: 3. Դպրոցի պատմության կաբինետը անվանակոչել շրջանավարտ Մանվել Արմենի Գևորգյանի անունով: 4. 10-1 վիրտուալ դասարանի աշխատանքի ներկայացում: 5. Վիրտուալ խմբակների ներկայացում:

Հավերժ կապրի քո հոգին ապրողների հոգիներում….

Изображение
  Ապրիլի 14-ին` ժամը23.20-ին, թշնամու նենգ գնդակից զոհվեց Երևանի N198 ավագ դպրոցի շրջանավարտ Մանվել Արմենի Գևորգյանը: Մանվելը առաջին դասարանից սովորել է մեր դպրոցում: Պարզ, անմիջական, խելացի աշակերտ  էր, սիրված ու հարգված ուսուցիչների ու դասընկերների կողմից: Լավ արդյունքներով ավարտելով  հիմնական դպրոցը` կրթությունը շարունակեց   N198 ավագ  դպրոցի բնագիտական հոսքում: Սիրում էր կենսաբանություն առարկան, երազում էր դառնալ ռազմական բժիշկ, բայց նաև հաջողությունների հասած սպորտսմեն էր և ընդունվեց Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ: Բանակում բուժակ էր, օգնում էր վիրավորներին, ընկերներին: Մեկ շաբաթ առաջ արձակուրդ էր եկել,  եղավ դպրոցում,  հանդիպեց  ուսուցիչներին, աշակերտներին, պատմեց իր բանակային կյանքի մասին: Ինչ նվիրումով էր պատմում իր ընկերների սխրանքների մասին, հավաստիացրեց, որ մեր բանակն անպարտելի է, և անօրեն  թշնամին չի կարող ընկճել մեր զինվորի մարտական ոգին:      Չընկճվեց... Հերոսաբար ընկավ օրինակելի աշակերտը, ...