Ապրիլի 14-ին` ժամը23.20-ին, թշնամու նենգ գնդակից զոհվեց Երևանի N198 ավագ դպրոցի շրջանավարտ Մանվել Արմենի Գևորգյանը: Մանվելը առաջին դասարանից սովորել է մեր դպրոցում: Պարզ, անմիջական, խելացի աշակերտ էր, սիրված ու հարգված ուսուցիչների ու դասընկերների կողմից: Լավ արդյունքներով ավարտելով հիմնական դպրոցը` կրթությունը շարունակեց N198 ավագ դպրոցի բնագիտական հոսքում: Սիրում էր կենսաբանություն առարկան, երազում էր դառնալ ռազմական բժիշկ, բայց նաև հաջողությունների հասած սպորտսմեն էր և ընդունվեց Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ: Բանակում բուժակ էր, օգնում էր վիրավորներին, ընկերներին: Մեկ շաբաթ առաջ արձակուրդ էր եկել, եղավ դպրոցում, հանդիպեց ուսուցիչներին, աշակերտներին, պատմեց իր բանակային կյանքի մասին: Ինչ նվիրումով էր պատմում իր ընկերների սխրանքների մասին, հավաստիացրեց, որ մեր բանակն անպարտելի է, և անօրեն թշնամին չի կարող ընկճել մեր զինվորի մարտական ոգին:
Չընկճվեց... Հերոսաբար ընկավ օրինակելի աշակերտը, լավ ընկերը, նվիրված որդին, ազգի աննկուն զավակը... Տասնութ գարունների
լռության միջից քո շշունջն ենք լսում, քայլերիդ ձայնը՝ այնպես հուշիկ ու անվրդով…
Խաղաղ նայում ես քո անմեղ, բարի, պայծառ
աչքերով, հայացքդ փախցնում ես ամեն անգամվա
պես, երբ մի լավ, շատ լավ բան էիր անում, բայց
համեստաբար փորձում էիր թաքցնել բոլորից… Այդպիսին էիր տարիներ առաջ, երբ դեռ բոլորովին մանուկ՝
հայրենիք վերադարձար՝ ոսկե մեդալ նվաճած ու
չեմպիոն դարձած: Հպարտանալը քեզ համար չէր, հաջողությունների մասին
բարձրաձայնելը՝ նույնպես: Տարիները քեզ այդպես էլ չփոխեցին. թաքուն պահած երազանքներիդ
մասին այդպես էլ չխոսեցիր, իսկ հաղթանակիդ ու հերոսությանդ մասին ուրիշներից իմացանք…
Տասնիններորդ գարունը չտեսած՝ հերոս դարձար,
ու այդ լուրը այլևս անհնար եղավ թաքցնել գուցե այն պատճառով, որ հերոսի սխրանքը միայն հերոսինը չէ, այլ ազգինն է: Մի ողջ ազգ իմացավ քո կյանքի պատմությունը, մի ողջ
ազգ գլուխ խոնարհեց քո և քեզ նման քաջարի տղաների առջև: Ապրիլի տասնչորսը երկրային կյանքիդ վերջին օրը
դարձավ.սիրելի՛ Մանվել, դու հավերժացար անմահ քաջորդիների երկնային արքայության մեջ: Փա՛ռք քեզ,
հերո՛ս զինվոր, որ հայրենիքիդ սահմանների պաշտպանությանը նվիրաբերեցիր քո կյանքը՝ ապացուցելով,
որ իսկական հերոսները չեն աղաղակում. նրանք
սրբորեն նվիրվում են ու լուռ հեռանում… Հիշում ենք և հպարտանում…
Հավերժ փառք իմ հերոս աշակերտին:
ReplyDeleteՀավերժ փառք իմ հերոս ընկերոջը
ReplyDeleteՄանվելսսս,իմ հերոս ախպեր,,,փառք քեզ,երբեք չմտածես որ կմոռացվես,չի լինի տենց բան հերոս ընկեր ✊��
ReplyDeleteՀավերժ փառք քեզ մեր հերոս հայորդի Մանվել
ReplyDelete