Ապրիլի 26-ին մեր դպրոցում անցկացվեց <Նորագույն տեխնոլոգիաների
օգտագործումն ինժեներական մասնագիտություններում> խորագրով պաստառների ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին
մասնակցեցին 91,92,101,102,111,112,113,114
դասարանների աշակերտներից կազմված խմբեր: Այդ խմբերի հետ անցկացվեց սեմինար,ապա կազմակերպվեց
կինոդիտում նորագույն ինժեներական տեխնոլոգիաների օգտագործման թեմաներով:Յուրաքանչյուր
աշխատանքային խումբ ընտրեց իր համար ավելի հետաքրքիր թեմա և աշխատեց պաստառի ստեղծման
վրա: 91դասարանի աշակերտները պատրաստեցին մեկի փոխորեն երկու պաստառ:Պաստառներում
ներկայացվաց են ձեռքով նկարած նկարներ,ձեռքի
աշխատանքներ,կարգախոսեր:Պատրաստման ժամանակ օգտագործվել են տարբեր համակարգչային ծրագրեր
և ՏՀՏ գործիքներ:Մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքները:Նախաձեռնող խումբը
ամփոփեց մրցույթի արդյունքները, ընտրվեց դպրոցը ներկայացնող մեկ պաստառ,որն էլ կտրամադրվի
տարածքային դպրոց-կենտրոնին:
Comments
Post a Comment