-Ապրիլի 10-ին 11-4, 10-2 դասարանների աշակերտները այցելեցին Ցեղասպանության թանգարան:Ամեն անգամ՝ թանգարան այցելելիս, նորովի ես վերապրում ազգիդ պատմության սև էջին դաջված ցավն ու կսկիծը: Ամեն անգամ վրեժխնդրության զգացմանը զուգընթաց պահանջատիրական ձգտումդ ավելի է խորանում. հավատում ես, որ մի օր ողջ աշխարհը վերջապես կդապարտի Հայոց ցեղասպանությունը, որ այլևս երկրի երեսին նման ոճիր չի իրականանա: Պատմությունը երբեք չի մոռացվում...
Comments
Post a Comment