Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղ





   Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը ցանկություն ունի համագուծակցել հ.198 ավագ դպրոցի հետ: Այսօրվա այցի նպատակը այդ համագործակցության  սկիզբն էր:
   Մեր հյուրն էր երևանյան մասնաճյուղի  ներկայացուցիչը: Դպրոցի 11 և 12-րդ դասարանների աշակերտներին  ներկայացվեց տեսաֆիլմ, որտեղ ներկայացված էր համալսարանի ամբողջ գործունեությունը:


  Մոսկվայի  Մ. Վ. Լոմոնոսովի  համալսարանի  երևանյան ներկայացուցիչր ցուցադրում է տեսաֆիլմը և պրեզենտացիան, որը  ներկայացնում էր ինչպես Մոսկվայի Լոմոնոսովի անվան  պետական համալսարանը, այնպես էլ   Երևանի մասնաճյուղը:
Խոսվեց կրթության ուղղվածության, ընդունելության կարգի, ուսման վճարի և այլ կարևոր հարցերի մասին:


 
                                    Դպրոցի թղթապանակի գրառումը համալսարանի
                                                        ներկայացուցչի կողմից
                     




Comments