Մարտի 24-ից 27-ը Սոչի քաղաքում անցկացված «Կովկասի գավաթ» համառուսաստանյան առաջնության ժամանակ փայլուն արդյունքներ դրսևորած մարզիկները մեր դպրոցի 11-3 դասարանի աշակերտներն են՝ Մակյան Դավիթը և Մակյան Անիտան, ովքեր բազում անգամներ
ուրախացրել են բոլորիս իրենց սպորտային հաղթանակներով: Հերթական անգամ անցկացված մրցույթից Դավիթը վերադարձավ ոսկե մեդալով, իսկ Անիտան գրավեց երրորդ տեղը: Շնորհավորանքներին ավելացնում ենք լավագույն
մաղթանքներն ու ցանկությունները. Կեցցե՛ք. միշտ լինեք պայքարող ու միշտ՝ հաղթող….
Comments
Post a Comment