06.05.2016թ.
Ոստիկանության և ԿԳՆ հետ համատեղ ծրագրի շրջանակներում մեր դպրոցում իրականացվում է ոստիկանների պարբերաբար այցելություններ: Այն նպատակ ունի սերտացնել ոստիկան-աշակերտ փոխհարաբերությունը, վստահություն ներշնչել նրանց, ծանոթացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները. մի խոսքով` ձևավորել այս երկրի լիիրավ քաղաքացի:

Զրույցը վարում է Նոր Նորքի Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ,
ոստիկանության կապիտան Կամո Միքայելյանը:
Զրույցի ընթացքում խոսվեց կիբերհանցագործությունների, աղանդավորական խմբավորումների և հասարակության մեջ այլ արատավոր երևույթների մասին, ինչին ոստիկանության աշխատակիցը տվեց սպառիչ պատասխաններ:
Comments
Post a Comment