16.05.2016թ
Այսօր դպրոց էին այցելել Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցներ, ովքեր հրավիրված ծնողներին ներկայացրեցին <<Արի տուն>> ծրագրի նպատակը, պահանջները:
Ծրագիրը մեկնարկում է հունիսի 12-ին և շարունակվում մինչև օգոստոսի 27-ը: Նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն,
ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը ունի 8 փուլ /յուրաքանչյուր փուլը 14 օր է, որից 9 օրը երեխան անց է կացնում հյուրընկալվող ընտանիքում, 4 օրը` ճամբարում/: Ծրագրին մասնակցում են 13-18 տարեկան երիտասարդներ, ովքեր նախկինում չեն մասնակցել <<Արի տուն>> ծրագրին: Պտույտների ժամանակ նրանց ուղեկցում է բժիշկը և ոստիկանական անձնակազմը:
Նոր Նորք վաչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության ծրագրերի բաժնի I կարգի մասնագետներ Նարինե Խաչատրյանը և Նելլի Մանուկյանը ծնողներին ներկայացնում են ծրագրի կարգը
Հյուրընկալվող ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ` կենցաղային անհրաժեշտ պայմաններով, ունենա հյուրընկալվող սփյուռքահայ երիտասարդին հասակակից և նույն սեռի ընտանիքի անդամ:
Հյուրընկալության 9 օրերի ընթացքում պատանին կամ աղջիկը պետք է ապրի
ջերմ, ապահով , առողջ մթնոլորտում, նրա ննջասենյակը պետք է լինի առանձին: Հայտադիմումը պետք է լրացնի ընտանիքի չափահաս անդամներից մեկը և ներկայացնի ՀՀ սփյուռքի նախարարություն կամ համապատասխան վարչական շրջանի <<Արի տուն>> ծրագրի պատասխանատուին:
ջերմ, ապահով , առողջ մթնոլորտում, նրա ննջասենյակը պետք է լինի առանձին: Հայտադիմումը պետք է լրացնի ընտանիքի չափահաս անդամներից մեկը և ներկայացնի ՀՀ սփյուռքի նախարարություն կամ համապատասխան վարչական շրջանի <<Արի տուն>> ծրագրի պատասխանատուին:
Comments
Post a Comment