19.01.2018թ. Բաց դաս անգլերենից /թեման` <Անգլեախոս երկրներում Բրիտանական անգլերենն ընդդեմ Ամերիկյան անգլերենի>, Կինոդիտում ռուսաց լեզվի դասաժամին /<Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը>/
Բաց դաս անգլերենից /թեման` <Անգլեախոս երկրներում Բրիտանական անգլերենն ընդդեմ Ամերիկյան անգլերենի>, Կինոդիտում ռուսաց լեզվի դասաժամին /<Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը>/
1. Բաց դաս անգլերենից
Թեման` <Անգլեախոս երկրներում Բրիտանական անգլերենն ընդդեմ Ամերիկյան անգլերենի>
Բաց դասի ընթացքը
1. Աշակերտները բաժանվեցին խմբերի, որոնց տրվեցին հարցաշարեր: Թերի հարցերը նրանք լրացրեցին իրենց իսկ պատրաստած պրեզենտացիաները և սալիկաշարերը դիտելուց հետո:
2. Աշակերտները ներկայացրեցին իրենց հետազոտությունները այն 15 երկրների մասին, որտեղ խոսում են անգլերենով` Ավստրալիա, Աֆրիկա, Մեծ Բրիտանիա, Ամերիկա ...
3. Երկրները ներկայացնելու ժամանակ, նրանք քարտեզի վրա ամրացնում էին այն երկրի դրոշը` ամերիկյան կամ բրիտանական, որով խոսում է ներկայացվող երկիրը:
4. Տեսահոլովակների, պրեզենտացիաների և սալիկաշարերի օգնությամբ` նրանք սովորեցին բրիտանական և ամերիկյան անգլերենների բառապաշտարի, քերականության և ուղղագրության տարբերությունները:
5. Դասարանը բաժանվում է 2 խմբի` բրիտանական և ամերիկյան անգլերենի համակիրների:
Աշակերտների աշխատանքները ուսուցիչը գնահատում է ռուբրիկների`գնահատման չափորոշիչների միջոցով,
/բաց դասը 11-րդ դասարանում վարեց
անգլերենի ուսուցիչ` Մ. Ստեփանյանը/
2. Կինոդիտում ռուսաց լեզվի դասաժամին
Գեղարվեստական կինոնկար` <Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը>
Նպատակն էր զարգացնել և հարստացնել լեզվի բառային կազմը` լեկսիկան, որը հունարենից է առաջացել և նշանակում է` բառ, արտահայտություն:
Ֆիլմը խորհրդային տարիների լավագույն կինոկատակերգություններից է, որը նկարահանվել է Լեոնիդ Գայդայի կողմից` 1973 թվականին, Միխայիլ Բուլգակովի <Իվան Վասիլևիչ> պիեսի հիման վրա: Ֆիլմի սցենարը հարուստ է թևավոր արտահայտություններով, որն այսօր էլ առօրեական է:
12-րդ դասարան,
ուսուցիչ` Կ. Դավթյան
Comments
Post a Comment