Մեր բանակը մեր ինքնությունն է, մեր հավատը, մեր հաղթությունը...
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
Մեր հաղթանակներն ապացուցեցին, որ ունենք չկոտրվող ոգի և մարտունակ բանակ, քանզի առանց ազատատենչ և անկոտրուն ոգու ոչ մի գաղափար կյանքի կոչվել չի կարող:
Դպրոցը պատրաստվում է Բանակի օրվան նվիրված միջոցառմանը:
Ցերեկույթը կներառի Հայոց բանակի ստեղծման, ձևավորման և կայացման մանրամասները, աշակերտների կողմից կհնչեն երգեր ձոնված բանակին, հայ զինվորին:
<Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծ
Նախապատրաստվում են դաս-քննարկման
Թեման` Արտավազդ 2-րդ
Դպրոցում անցկացվում է <Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծ:
Դաս-քննարկման ընթացքում աշակերտները ուսումնասիրելու են իրենց կողմից ընտրված որևէ արքայի կենսագրությունը, գահակալման տարիները, վարած քաղաքականությունը, իսկ ուսումնասիրությունը ամփոփվելու է դերային խաղով, որտեղ ամեն աշակերտ ստանալու է հասարակության որևէ խավի ներկայացուցչի դեր և արքայի գործունեությունը մեկնաբանելու է իր դերի տեսանկյունից: Նախատեսվում է ուսումնական տարվա ընթացքում ամեն դասարանում ուսումնասիրել երեք արքայի գործունեությունը։Պատմության ուցիչներին հանձնարարված է`
. Ընտրել հայ թագավորներին
. Աշակերտներին ներկայացնել, ծանոթացնել հանձնարարված հայ թագավորի գործունեությունը, օգնել աշակերտներին ուսումնասիրելու, հետազոտելու առաջադրված թեման դրա համար ստեղծելով սալիկաշար Մայքրոսոֆթ Միքս ծրագրով
. Ստուգել աշակերտների գիտելիքները
Աշակերտները դիտեցին <Պատիվը` կյանքից վեր> փաստավավերագրական ֆիլմը:
Ուսուցիչը կինոդիտումն ընդհատում էր մեկնաբանություններով, հիշեցումներով:
Հանձնարարվեց առանձնացնել Արտավազդ 2-րդ -ի դրական և բացասական կողմերը հասարակության տարբեր շերտերի ընկալմամբ:
Դասարան` 10-բ,
պատմության ուսուցիչ` Ա. Նիազյան
Comments
Post a Comment