12.01.2018 Ռուսերենի դասաժամը 10-րդ դասարանում տրամադրվեց Լերմոնտովի <Մեր ժամանակների հերոսը> ստեղծագործության հիման վրա նկարահանած <Բելա> գեղարվեստական ֆիլմի դիտմանը, Շարունակվում են <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները
Երկրորդ կիսամյակի առաջին շաբաթն ավարտվում է։
Դպրոցում շարունակվում են նախորդ տարվա նախագծերը, ծրագրերը, կյանքի են կոչվում նոր մտահաղացումներն ու գաղափարները, որոնք կրթական ոլորտում ակնկալում են ձեռքբերումներ և ոգևորություն:
Ռուսերենի դասաժամը 10-րդ դասարանում տրամադրվեց Լերմոնտովի <Մեր ժամանակների հերոսը> ստեղծագործության հիման վրա նկարահանած <Բելա> գեղարվեստական ֆիլմի դիտմանը, Շարունակվում են <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները
1. Ռուսերենի դասաժամը 10-րդ դասարանում տրամադրվեց Լերմոնտովի <Մեր ժամանակների հերոսը> ստեղծագործության հիման վրա նկարահանած <Բելա> գեղարվեստական ֆիլմի դիտմանը:
/10 -րդ դասարան, ռուսերենի ուսուցիչ` Ռ. Բաբայան/
2. Այս տարվա առաջին հանդիպումը <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի շրջանակներում
Խմբակն համագործակցում է 186 հիմնական դպրոցի հետ:
Այս տարվա առաջին հանդիպմանը`
1. Ամփոփվեցին առաջին կիսամյակում կատարած աշխատանքները
2. Նոր մասնակիցների համալրում և գրանցում
3. Զույգերի ձևավորում, նրանց կողմից կենդանատեսակների ընտրություն
<Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները տեղադրվում են eTwinning էլեկտրոնային դաշտում, որից օգտվելու կարգին տիրապետում են խմբակի աշակերտները:
Խմբակի գործունեությունը նպաստում է հոսքային դասարաններում սովորող և արդեն մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտների գիտելիքների խորացմանը:
<Վիրտուալ կենդանաբանական այգի>
խմբակի ղեկավար` Մ. Ապրեսյան
Ներգրավված նոր աշակերտները նույնպես կգրանցվեն eTwinning էլեկտրոնային դաշտում:
Comments
Post a Comment