18.05.2018թ. Գրական ցերեկույթ Ռուսաց լեզվից <Գեղեցկությունը կփրկի աշխարհը> թեմայով, Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակներին նվիրված միրոցառումներ և բաց դասեր, Համադպրոցական գրավոր աշխատանքներ Անգլերենից, 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում <Հայոց լեզու> առարկայից ցուցաբերած արդյունքի համար Սոնա Զայանյանին տրվեց դիպլոմ

Գրական ցերեկույթ Ռուսաց լեզվից <Գեղեցկությունը կփրկի աշխարհը> թեմայով, Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակներին նվիրված միրոցառումներ և բաց դասեր,  Համադպրոցական գրավոր աշխատանքներ Անգլերենից, 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում <Հայոց լեզու> առարկայից ցուցաբերած արդյունքի համար Սոնա Զայանյանին տրվեց դիպլոմ

1. Գրական ցերեկույթ Ռուսաց լեզվից <Գեղեցկությունը կփրկի աշխարհը> թեմայով

Հնչեցին Ա. Ֆետի, Վ. Կուպրիանովի, Մ. Դուդինի, Ի. Բունինի, Վ. Շեֆների և այլ բանաստեղծների ստեղծագործությունները, ընթերցվեցին` Պուշկինի, Լերմոնտովի, Գրիբոեդովի, սիրային նամակները, հատվածաբար ցուցադրվեց աշակերտների կողմից պատրաստած սալիկաշարը:
Ռուսաց լեզվի ուսուցիչ` Ռ. Բաբայան, մասնակցեցին 10-րդ դասարաննեի աշակերտները
Միջոցառման դաստիարակչական նպատակն էր`
1. Ստեղծել պատկերացում ամենաթանկի մասին
2. Ստեղծել պատկերացում երջանկության մասին
3. Սիրը և գեղեցկությունը պոետների ստեղծագործություններում

Ցերեկույթը տևեց 45 րոպե:
Ուսուցիչը այսպես էր առանձնացրել գրական ցերեկույթի հատվածները`
Առաջին` Բնությանը նվիրված բանաստեղծություններ
Երկրորդ` Գեղեցկություն, սեր և հոգևոր մաքրություն /ասմունք Բլոկի, Բրյուսովի, Տոլստոյի ստեղծագործություններից/
Երրորդ` Պոեզիան կյանք է, գարուն և գեղեցկություն  /ընթերցվեցին Պուշկինի , Գրիբոեդովի, Լերմոնտովի ստեղծագործությունները/
Չորրորդ` <Ես եկել եմ այս աշխարհ, որհովետև մարդն է տերը աշխարհի> /որպես վերջաբան աշակերտները արտասանեցին Բալմոնդի և Պաստեռնակի ստեղծագործություններից



Գրական ցերեկույթ, թեման՝ <Գեղեցկությունը կփրկի աշխարհը>


 
<Գեղեցկությունը կփրկի աշխարհը> թեմայով սալիկաշար,
Սարգսյան Ժաննա

2. Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակներին նվիրված միրոցառումներ և բաց դասեր

Առարկա- Հասարակագիտություն
Թեման ` Հայաստանի երեք հանրապետությունները
Դասարան` 11-րդ
Ուսուցիչ` Լ. Փափազյան
Նպատակն է`
. Սովորեցնել Հայաստանի երեք հանրապետությունների կառավարման կարգը և ձևը
. Ծանոթացնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Մեծ Բրիտանիայի կառավարման կարգին և ձևին:

Դասի ընթացքը
Դասարանը բաժանվեց 4 խմբի, յուրաքնչյուր խումբ ուներ թեմային առնչվող իր պատրաստած սալիկաշարը:
1-ին հատված - Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց թեմային առնչվող իր պատրաստած սալիկաշարը
2-րդ հատված- Խմբերին բաժանվեցին տեքստեր, որտեղից աշակերտները պետք է առանձնացնեին պետությունների կառավարման կարգերի ու ձևերի դրական և բացասական կողմերը
3-րդ հատվածում աշակերտները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները




3. Համադպրոցական գրավոր աշխատանքներ Անգլերենից





4. 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում <Հայոց լեզու> առարկայից ցուցաբերած արդյունքի համար Սոնա Զայանյանին տրվեց դիպլոմ

Սոնա Զայանյան, 10-րդ դասարան


Comments