Сообщения

Сообщения за апрель, 2021

Խորհրդակցություն

Изображение
2021թ-ի ապրիլի 28-ին դպրոցի տնօերն Ս.Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին դպրոցի բոլոր ուսուցիչները և տնօրենի տեղակալները։ Օրակարգում՝ . Կամավոր ատեստավորում /դիմումների ուղարկման կարգը, ժամկետը/։ . Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգը։ .  Լավագույն աշակերտի ընտրություն ։

Ասմունքի մրցույթ

Изображение
Ասմունքի մրցույթն իրականացավ առցանց հարթակում, որին մասնակցում էին 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Նրանք ընտրել էին հայ մեծանուն հեղինակների ստեղծագործությունները բնագիր և անգլերեն թարգմանությամբ: Մրցութը կազմակերպել էր Օտար լեզվի մեթոդական միավորումը:  Հաղթեց Մաիլյան Լաուրան /12-րդ դաս./  

Մասնագիտական կողմնորոշում

Изображение
Մասնագիտական կողմնորոշում դասընթացը վարում են Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ներկայացուցիչները: Նրանք սովորողներին ծանոթացրեցին ակադեմիայի ընդունելության կարգին, կրթական ծրագրերին, ֆակուլտետներին, համագործակցություններին: Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիան հիմնադրվել է 2013 թ:   Այստեղ գործում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր: Ուսումնառությունն իրականացվում է  առկա և հեռակա եղանակներով, նաև հեռավար կարգով՝ համաձայն ՀՀ և ՌԴ օրենսդրության: ՀԱՊԿ և ԵԱՏՄ ինստիտուտներում ոսանողներն ու մագիստրանտները ձեռք կբերեն ունակություններ միջազգային կազմակերպություններում, դիվանագիտական և բիզնես ներկայացուցչություններում աշխատելու համար: Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիան երաշխավորում է՝ . Հայ-ռուսական ինտեգրված բարձրակարգ կրթություն . Միջազգային համագործակցություն և մրցունակություն . Նորարարական մոտեցումներ և արդի կառավարչական հմտություններ                             ...

Հիշում և պահանջում ենք

Изображение
  Հոգեհանգիստ Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝ Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին, Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով… Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից, ,Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք, Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ, Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև, Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև… Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման, Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց, Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։ — Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ… Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմն … Հովհաննես Թումանյան 1915թ․ Այսպես սկսեց ,, Հոգեհանգիստը,, ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանը,  երբ   հայի լինելիությունն օրհասական էր, երբ երկինքը մթնել էր մի ազգի համար ով  լույսի էր սպասում։  ...

Քննարկում «Շրջված դասարան» մեթոդի իրականացումը դպրոցում թեմայով։

Изображение
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում հրավիրվել էր խորհրդակցություն  « Շրջված դասարան »   մեթոդով կրթական գործընթաց իրականացնող ուսուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարում է դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը։ Օրակարգում՝ . Աշակերտների ներգրավվածությունը  « Շրջված դասարան »  նախագծին:  . Ուսուցիչների կողմից հետևողականությունը ուսումնական գործընթացին: . Ուսուցման արդյուավետությունը  « Շրջված դասարան » մեթոդի իրականացման ժամանակ։ « Շրջված դասարան » մեթոդը   դպրոցում իրականացվում է տարիներ շարունակ՝ արժանանալով ծնողների ուշադրությանը, խրախուսանքին՝ նկատելի առաջխաղացում գրանցելով սովորողների առաջադիմության և գնահատման գործում: « Շրջված դասարան » մեթոդի կիրառումը  աշակերտին տրամադրում է առցանց ռեսուրսներ ,  որից աշակերտը կարող է օգտվել ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ:      Խորհրդակցությանը մասնակցում էին տնօրենի ուսումնական գծով տեղակալ Ն․Հովսեփյանը, 10-ա դասարանի դասղեկը, հայոց լեզվի և գրականության, օտար լեզվի մեթոդական միավո...

Կրթական նախագիծ ,,COVID_19։ Որակյալ կրթության հավասար իրավունք,,

Изображение
  COVID_19 ։   Որակյալ   կրթության   հավասար   իրավունք   Ծրագիրը   նախաձեռնել է    ՀՀ   ԳԱԱ   Էկոլոգանոոսֆերային   հետազոտությունների   կենտրոն   ՊՈԱԿ - ի     ՅՈՒՆԵՍԿՕ - ի   Կրթություն   հանուն   կայուն   զարգացման   ամբիոնը Նախագծին մասնակցում են Երևանի և արտերկրի 4 դպրոցներ:  Նախագծի նպատակը Աշակերտներին ներկայացն ել հեռավար և հիբրիդ ուսուցման , ինչպես նաև համաճարակային պայմաններում սովորելիս ՝ ·                դժվարությունները և առավելությունն երը ·                մասնակցության կարևորությունը ·                ինքնուրույն սովորելու կարողությունը ·                ինքնավար սովորելու կարողութ...

Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մասնագետները /

 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից հյուր էին Արմինե Սարգսյանը /Կարիերայի կենտրոնի ավագ մասնագետ/, Սյուզան Գալստյանը /Ռոմանական լեզուների ամբիոնի ավագ դասախոս/, Սվետլանա Սամուելյանը /մ.գ.թ., Ռուսաց և սլավոնական լեզուների դոցենտ/ Մարիամ Կարապետյանը /Անգլերենի և հաղորդակցման ամբիոնի դասախոս, թարգմանիչ/: Հանդիպումը սպասված էր և հետաքրքրական. մասնագետները ներկայացրեցին համալսարանի մասնագիտությունները, ֆակուլտետները, կրթական ծրագրերը: Սովորողների կողմնորոշումը մասնագիտության ընտրության հարցում կարևորվում է առավելապես ժամանակի այս հատվածում, ուստի նման հանդիպումները և դասընթացներն անհրաժեշտ են:               ԲՊՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը Լեզվաբանություն                                                                                ...

Բնագիտական միջոցառում Երևանի թիվ 198 ավագ , 186, 88, 197 հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ:

Изображение
Թեման՝ <<Վիրուսներ>>      Ապրիլի 8-ին   Երևանի թիվ 198 ավագ դպրոցի և հարակից հիմնական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ  տեղի ունեցավ     բնագիտական միջոցառում <<Վիրուսներ>> թեմայով։      Միջոցառումը    կազմակերպել   էին    թիվ 198 ավագ  դպրոցի բնագիտական  մեթոդմիավորման և հարակից դպրոցի ուսուցիչները : Միջոցառումը կազմակերպվել էր թիմս հարթակի միջոցով։        Յուրաքանչյուր դպրոց  շնորհանդեսների   միջոցով  պետք է ներկայացներ << Վիրուսներ >> թեման : Վիրուսները աշխարհագրական տեսանկյունից   ներկայացրեցին թիվ 197 հիմնական   դպրոցի աշակերտները / ղեկավար Ֆ . Միրոյան/ , քիմիական    կազմը   ՝   թիվ 186 հիմն ական  դպրոցի աշակերտները / ղեկավար Մ . Ապրեսյան/ , թիվ 88 հիմնական    դպրոցի աշակերտները վիրուսները   ներկայացրեցին   ...

Մասնակցում ենք շաբաթօրյակին

Изображение
Ապրիլի 10-ին դպրոցի աշակերտական և մանակավարժական կազմը մասնակցեց շաբաթօրյակին: Մաքրվեցին դպրոցի շրջակայքը, հողատարածքները: