Բնագիտական միջոցառում Երևանի թիվ 198 ավագ , 186, 88, 197 հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
Թեման՝ <<Վիրուսներ>>
Ապրիլի 8-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի և հարակից հիմնական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բնագիտական միջոցառում <<Վիրուսներ>> թեմայով։
Միջոցառումը կազմակերպել էին թիվ 198 ավագ դպրոցի բնագիտական մեթոդմիավորման և հարակից դպրոցի ուսուցիչները : Միջոցառումը կազմակերպվել էր թիմս հարթակի միջոցով։
Յուրաքանչյուր դպրոց շնորհանդեսների միջոցով պետք է ներկայացներ <<Վիրուսներ>> թեման: Վիրուսները աշխարհագրական տեսանկյունից ներկայացրեցին թիվ 197 հիմնական դպրոցի աշակերտները /ղեկավար Ֆ.Միրոյան/, քիմիական կազմը ՝ թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտները /ղեկավար Մ.Ապրեսյան/, թիվ 88 հիմնական դպրոցի աշակերտները վիրուսները ներկայացրեցին կենսաբանական տեսանկյունից/ղեկավարներ Լ.Բալայան,Լ.Թորոսյան/ :
Աշակերտները
ներկայացրեցին
վիրուսների
տեսակները,նրանց տարածվածությունը, կառուցվածքը
և
քիմիական բաղադրությունը:Ներկայացրեցին վիրուսային
հիվանդությունները,
նրանց
կանխարգելումը՝
շեշտը
դնելով
կորոնավիրուսի
վրա:
Պարզաբանեցին
այն բոլոր կանոնները, որոնք անհրաժեշտ են հիվանդությունից պաշտպանվելու համար:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ թիվ 186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի՝ Գ.Բուլդոյանը, թիվ 198 ավագ դպրոցի բնագիտության մմ նախագահ Լ.Բալայանը, ովքեր կարևորեցին նման միջոցառումների դերը և նշեցին, որ համագործակցությունը պետք է կրի շարունակական բնույթ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ թիվ 198 ավագ դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ ` Ն. Հովսեփյանը, ով նույնպես կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ բնագիտական առարկաների ուսուցման և հարակից դպրոցների աշակերտների միջև կապ ստեղծելու առումով: Ն.Հովսեփյանը նշեց,որ բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:
Արտահայտվեցին նաև հարակից
դպրոցների աշակերները՝ կարևորելով նման միջոցառումներից ստացած գիտելիքները և հաճելի շփումները:
Comments
Post a Comment