Քննարկում «Շրջված դասարան» մեթոդի իրականացումը դպրոցում թեմայով։

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում հրավիրվել էր խորհրդակցություն «Շրջված դասարան»  մեթոդով կրթական գործընթաց իրականացնող ուսուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարում է դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը։

Օրակարգում՝

. Աշակերտների ներգրավվածությունը «Շրջված դասարան» նախագծին: 
. Ուսուցիչների կողմից հետևողականությունը ուսումնական գործընթացին:
. Ուսուցման արդյուավետությունը «Շրջված դասարան» մեթոդի իրականացման ժամանակ։


«Շրջված դասարան» մեթոդը  դպրոցում իրականացվում է տարիներ շարունակ՝ արժանանալով ծնողների ուշադրությանը, խրախուսանքին՝ նկատելի առաջխաղացում գրանցելով սովորողների առաջադիմության և գնահատման գործում:
«Շրջված դասարան» մեթոդի կիրառումը աշակերտին տրամադրում է առցանց ռեսուրսներորից աշակերտը կարող է օգտվել ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ:

    Խորհրդակցությանը մասնակցում էին տնօրենի ուսումնական գծով տեղակալ Ն․Հովսեփյանը, 10-ա դասարանի դասղեկը, հայոց լեզվի և գրականության, օտար լեզվի մեթոդական միավորումների ուսուցիչները, ում հետ զրույցում վեր հանվեցին կատարված աշխատանքների ընթացքը, արդյունավետությունը, ինչպես նաև խնդիրները։ Ուսուցիչները խոսելով «Շրջված դասարանի» մասին, նախ նշեցին  աշակերտների ակտիվ ներգրավվածությունը, ծնողների դրական արձագանքը, ինչպես նաև հենց իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Նրանք նշեցին նաև որոշ տեխնիկական խնդիրներ կապված համացանց, համակարգիչ չունեցող աշակերտների հետ, ովքեր դժվարանում են սովորել օնլայն հարթակում տեղադրված նյութը։
    Դպրոցի տնօրեն Ս․Խաչատրյանը հանձնարարեց այդ աշակերտներին թույլ տալ  դասապատրաստումը կատարել համակարգչային կաբինետում, դասերից հետո, դրանով իսկ ապահովելով այդ աշակերտների մասնկացությունը, իհարկե դասղեկի պատասխանատվությամբ։Նա նաև հիշեցրեց մեթոդմիավորման նախագահներին, որ այս անցած նյութից մայիս ամսին գրլեու են թեմատիկ աշխատանք և համեմատելու են նախորդ թեմատիկների արդյունքների հետ։Նա նաև նշեց, որ նոր ուսումնական տարում առանձնացվելու են դասարաններ, որտեղ առարկաների մեծ մասը վարելու են հենց այս մեթոդի կիրառմամբ։




10-րդ դասարանի աշակերտներն իրենց կարծիքներն են հայտնում Շրջված դասարան նախագծի մասին

Ռևազյան Միլենա, 10-րդ դասարան


Խաչատրյան Շուշան, 10-րդ դասարան

Խաչատրյան Լիաննա, 10-րդ դասարան



Comments