Մասնագիտական կողմնորոշում դասընթացը վարում են Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ներկայացուցիչները: Նրանք սովորողներին ծանոթացրեցին ակադեմիայի ընդունելության կարգին, կրթական ծրագրերին, ֆակուլտետներին, համագործակցություններին:
Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիան հիմնադրվել է 2013 թ:
Այստեղ գործում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր: Ուսումնառությունն իրականացվում է առկա և հեռակա եղանակներով, նաև հեռավար կարգով՝ համաձայն ՀՀ և ՌԴ օրենսդրության:
ՀԱՊԿ և ԵԱՏՄ ինստիտուտներում ոսանողներն ու մագիստրանտները ձեռք կբերեն ունակություններ միջազգային կազմակերպություններում, դիվանագիտական և բիզնես ներկայացուցչություններում աշխատելու համար:
Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիան երաշխավորում է՝
. Հայ-ռուսական ինտեգրված բարձրակարգ կրթություն
. Միջազգային համագործակցություն և մրցունակություն
. Նորարարական մոտեցումներ և արդի կառավարչական հմտություններ
Դասընթացներն իրականացան 12-րդ դասարաններում
Comments
Post a Comment