Մասնագիտական կողմնորոշում դասընթացը վարում են Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ներկայացուցիչները
Մասնագիտական կողմնորոշում դասընթացը վարում են Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ներկայացուցիչները: Ավագ դպրոցի աշակերտներին ծանոթացրեցին համալսարանի ստեղծման պատմությանը, ընդունելության կարգին, ֆակուլտետներին, մասնագիտական որակավորումներին:
1992թ կազմավորվեց Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը: ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոնի ստեղծումը ժամանակի հրամայական էր. կազմվեցին ուսումնական ծրագրեր, ուսումնանյութական բազա, համալրվեց հրամանատարական ու դասախոսական կազմը, կուրսանտների ընդունելությունը:
ՈՒսումնական հաստատությունը զինվորական մասնագետներ է պատրաստում 8 մասնագիտությունների գծով՝
1. Ինքնաթիռների թռիչքային շահագործում
2. Ուղղաթիռների թռիչքային շահագործում
3. Ինքնաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում
4. Ուղղաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում
5. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում
6. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում
7. Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության տեխնիկական շահագործում
8. Օդային շարժման մարտական կառավարում
Comments
Post a Comment