Մեր դպրոցը շարունակում է մասնակցել «Generation Global» միջմշակութային ծրագրին։ Ապրիլի 28-ին , 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «The Rights of Girls and women» թեմայով տեսակոնֆերանսին , որին մասնակցում էին նաև Հնդկաստանի, Ինդոնեզիայի,Մեքսիկայի և Ուկրաինայի աշակերտները։ Բովանդակալից և հետաքրքիր հանդիպում կայացավ։ Սովորողները խոսեցին իրենց երկրներում կանանց իրավունքների մասին և ստացան շատ հուզող հարցերի պատասխաններ։ Համակարգող ուսուցիչներ՝ Ի.Կիրակոսյան, Ն.Մելիքյան
Comments
Post a Comment