,,Դասը վարում է ոստիկանը,, նախագիծն իրականացրեցին
ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները:
ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ավագ իրավախորհրդատու Ա. Դեմիրխանյան, Անչափահասների գործերով և ընտանեկան բռնության բաժանմունքի պետ Ա. Մալխասյան, ավագ տեսուչ Հ. Գրիգորյան, տեսուչ Ն. Համբարձումյան
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկներ Ն. Լևոնյան, Ա. Ստեփանյան և Հ. Միքայելյան
Այս անգամ դասընթացը բացառապես 12-րդ դասարանների աղջիկների հետ էր:
Աշխատակիցները ներկայացրեցին ուսումնառության և աշխատանքային գործունեության ընթացակարգերը, որով ցանկացող աղջիկները կարող են դառնալ պարեկայն ծառայող: Վերջին տարիներին այս աշխատանքով հետաքրքրված են նաև աղջիկները, ուստի հանդիպումը կրում էր իրազեկման բնույթ:
Համագործակցությունը դպրոցի հետ վաղուց է. պարբերաբար այցելությունները, դասընթացները, սովորողների հետ անմիջական շփումները նպաստում են օրինավոր քաղաքացիներ դառնալուն, չտրվելու վատ սովորությունների, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հետագայում:
Հանդիպումը սպասված էր. աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության աշխատակիցներին և ստացան մասնագիտական պատասխաններ:
Comments
Post a Comment