Միջոցառում նվիրված Հայոց բանակի 32 -րդ տարելիցին
Դպրոցում նշվեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում,որին մասնակցում էին դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները: Ներկա էին մանկավարժական և աշակերտական կազմը:
Աշկերտները հանդես եկան ասմունքվ, երգով, պարով, ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Արցախյան երեք պատերազմներին ընթացքում նահատակված մեր դպրոցի շրջանավարտներին: Միջոցառումը հայի մարտական ոգու, անվերջ պայքարելու և արարելու կամքի ու անսասան հավատի մասին էր:
Պետության անվտանգության պահպանման երաշխիքը ազգային բանակի ստեղծումն էր, որն իրականություն դարձավ 20-րդ դարի վերջին` 1992թ. հունվարի 28-ին, իսկ բանակի ակունքներում կանգնած էր 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը:
Ազգային բանակի ստեղծումը դարձավ մեր ապրելու երաշխիքը:
Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ
ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը:
Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ
ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը:
Ավաղ, պատմությունը շարունակվում է․․․
Հունվարի 28-ը հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը` մշտապես հիշելով, որ պայքարը չի ավարտվել։
Comments
Post a Comment