Այսօր մեր հյուրն էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Դժվարին իրավիճակներում համապատասխան հոգեբանական խորհրդատվության, հուզական աջակցության ցուցաբերման նպատակով «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում բացվեց նոր շուրջօրյա անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն: Գլխավոր նպատակն էր բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը ներկայացրեց ծառայության աշխատանքը և այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են դառնալ ողբերգության պատճառ:
Զրույցը հետաքրքրեց սովորողներին, նրանք իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստացան հոգեբանից:
Comments
Post a Comment