Շարունակվում են Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումները:
Մինչ առաջադրված թեմաներով շարադրություններ գրելը, աշակերտները դիտեցին սահիկաշար` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, դիտեցին Դավիթ Գյուրջինյանի ,, Կարճ կարևորի մասին,, նյութը:
Երկրորդ հատվածում աշակերտները գրեցին նախընտրելի թեմայով շարադրություն:
Առաջադրված թեմաներն են`
,, Հայոց այբուբենի երեսունվեց զինվորները ,,
,, Խորհում են հայոց տառերը ,,
,, Մեր այբուբենի մատյան գունդը ,,
Մասնակցում էին 10-12 դասարանների աշակերտները
Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը:
Comments
Post a Comment