Сообщения

Сообщения за февраль, 2025

Հանդիպում արձակագիր, լրագրող, սցենարիստ, գրող Հովիկ Աֆյանի հետ

Изображение
 Հանդիպում արձակագիր, լրագրող, սցենարիստ, գրող Հովիկ Աֆյանի հետ։ Ներկա էին 10, 11, 12րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ։ Ներկայացվեց գրողի կենսագրական ու ստեղծագործական ուղին:   Քննարկվեցին ,,Կարմիր,, և ,,Ծովից ծով,, ստեղծագործությունները. սովորողներից շատերը ծանոթ էին այս գործերին: Նրանք իրենց ամենատարբեր հարցերն ուղղեցին գրողին, ով սիրով և իրեն բնորոշ ինքնատիպությամբ ու անկեղծությամբ պատասխանեց։ Մինչ ընթանում էր զրույցը, Արմանը գուաշով փորձեց մարմնավորել կարմիր զգեստով պարուհուն, ով, կարծես, կրակից էր դուրս եկել. վրձնի հարվածները, աղջկա պարը եւ գրականությունը, որն օդում էր... Հանդիպումը ջերմ էր, ոգեշնոչող, տրամադրող. այդ ամենը դառնում է երջանկություն, երբ գնահատում ես այն։  Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի դիտարկումները խորհուրդի նման էին. նրա խոսքն ամեն առիթով սեր է առ գրականությունը, գիրքը, գիտելիքը։ Կարճ տեսահոլովակները հատվածներ են գրողի եւ աշակերտների հարցուպատասխանից։

Գրքի տոն

Изображение
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է  նաեւ որպես Գիրք նվիրելու օր։ Օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել 2008 թվականի փետրվարի 19-ին Գրողների միության կողմից։ Այս տարի նույնպես դպրոցն ունեցավ դաս- միջոցառումների շարք, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը՝ ուսուցիչներ Լ․ Աբաջյան, Դ․ Գևորգյան,  նախագահ՝ Ն․ Գալստյան։ Դասերին ներկա էր դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը։ Տպավորված հանդիպումներից, նա չթաքցերց հիացմունքն ու ոգևորությունը, քանզի ակնհայտ էր աշակերտների հետաքրքրվածությունը, սերը դեպի ընթերցանությունը։  Նա նշեց այն մեծ ձեռքբերումները գիտակցական, հոգևոր, մտավոր տիրույթում, որ կարող է ունենալ յուրաքանչյունը կարդալով ու սիրելով գիրքը։         -Գիրքը դառնում է մեր ընկերը, երբ մեզ թվում է, որ բոլորովին մենակ ենք, ու կա մեկը, որ մտածում է մեր պես․ ահա սա է գրքի հրաշքը,- ասաց պրն․ Խաչատրյանը։ Ներկայացնում ենք դաս- միջոցառումները 10, 11, 12-րդ դասարաններում։   Բաց դասերը կազմակերպվել են դպրո...

Սեմինար ,,Տարիքային հոգեբանություն ,դեռահասների տարիքային առանձնահատկությունները,, թեմայով

Изображение
Թեմա- ,,Տարիքային հոգեբանություն, դեռահասների  տարիքային      առանձնահատկությունները,, Սեմինարը վարեց պատմության ուսուցիչ Ա․ Ասլիբեկյանը, ներկա էին  դպրոցի ուսուցիչները։ Սեմինարի նպատակը՝ Վերանայելով տարիքային հոգեբանության մեջ եղած հին և նոր մոտեցումներն ու նյութերը;՝կարողանալ ավելի հեշտ հարաբերություններ ձևավորել տվյալ տարիքի ներկայացուցիչների հետ և անհատական մոտեցում ցուցաբերել նրանց: Վերջնարդյունքը՝ Դպրոցը, ծնողները և հասարակությունը պետք է համատեղ գործեն ՝ աջակցելու դեռահասներին այս բարդ փուլում: ·         1-ին փուլ ՄՄտագրոհ - Նկարի քննարկում․ ինչի մասին է այն: ·         Նյութի ներկայացում ·         Զույգերով աշխատանք - քննարկում են առաջ քաշված իրավիճակները ·  2   2-րդ փուլ   Ընտրված մեթոդներ յուրաքանչյուր փուլի համար՝ Մտագրոհ, ընդհատված դասախոսություն, քննարկում:    

Համագործակցություն հարակից դպրոցների միջև

Изображение
Համագործակցություն հարակից դպրոցների միջև Մասնակցում էին 197, 166, 163 , 186 հարակից դպրոցների աշակերտները  Բնագիտական շաբաթ Թեման` ,,Կյանքի գույները,, Միջոցառումն ընթացավ 4 փուլով 1-ին փուլ -Ծանոթություն 2-րդ փուլ- Վիկտորինա բնագիտական 4 առարկաներից 3-րդ փուլ- Քիմիական փորձեր ինդիկատորներով 4-րդ փուլ- Երաժշտական կատարում, ասմունք Ներկա էին հարակից դպրոցների ուսուցիչներ, որոնց մեծ բավականություն պատճառեց իրենց աշակերտների մասնակցությունը և պատրաստվածությունը: Դպրոցի տնօեն Ս. Խաչատրյանի խրախուսանքի, ոգևորության ու երախտիքի խոսքն ուղղված էր ոչ միայն աշակերտությանը, այլև ուսուցիչներին, որի ապացույցը նմանօրինակ համագործակցություններն են: Նա ներկայացրեց ,,ԱԲ սերունդ,, նախագծի հետ մեր համագործակցությունը, որի արդյունքում շուտով կբացվի նոր սերնդի համակարգիչներով համալրված լսարան: Նախագիծն իրականացրեց Բնագիտական առարկաների մեթոդական միավորումը. նախագահ` Լ. Բալայան, Ֆիզիկայի ուսուցչուհի` Լ. Թորոսյանը, Մ. Ապրեսյան:      

Տյառնընդառաջը մեր դպրոցում

Изображение
Նշեցինք Տյառնընդառաջը Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը:  Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումը նվիրված էր  Տյառնընդառաջին:  Հետևելով ավանդույթին` խարույկի վրայով  ցատկեցին   աշակերտները,  մանկավարժները, ապա ճաշակեցին ավանդական թխվածքաբլիթներ: Տյառնընդառաջը Հայաստանում ամենատարածված տոներից է։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնական արարողությունը, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։

,,ԱԲ սերունդ,, օլիմպիադաների շրջան

Изображение
 Դպրոցներում մեկնարկվել է ,,ԱԲ սերունդ,, նախագծի  օլիմպիադաների շրջանը, որին ներգրավված են մեր դպրոցի 10, 11-րդ դասարանների աշակերտները:  Նմանօրինակ օլիմպիադաները ծրագրի կարևոր բաղադրիչներից են. մասնակիցներն իրենց գիտելիքները ստուգել են մաթեմատիկայից  /20 խնդիր 120 րոպեում/: Այն թույլ կտա ստուգել 1-ին կիսամյակում յուրացրածը, մոտիվացված շարունակելու ուսումը, նախապատրաստվելու տարեվերջյան քննություններին:

Կառավարման խորհրդի նիստ 4

ԿԽ 4  

Հանդիպում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների և մենթոր դպրոցների միջև

Изображение
06.02.2025թ-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցը որպես մենթոր դպրոց հյուրընկալել էր ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Մխիթար Գասպարյանին, ով հանդիպեց ինչպես Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենի, համակարգողի և մենթոր ուսուցիչների հետ, այլև մշտադիտարկման նպատակով ներկա գտնված  նաև այդ դպրոցի մենթորության շրջանակներում վերապատրաստումներ իրականացրած մասնագետներին։ Մշտադիտարկման ժամանակ տեղի ունեցան անկեղծ քննարկումներ ծրագրի շրջանակներում ի հայտ եկած խնդիրների և հաջողությունների վերաբերյալ, հնչեցին օգտակար և գործնական առաջարկներ։

Նշում ենք Հայոց բանակի տարեդարձը

Изображение
Միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման տարելիցին։ Բանակը մեր ուժն է, մեր հաղթանակը, մեր սերն առ հայրենիք։ Բանակի ծնունդը մեր նվիրվածության,հայրենասիրության, հողը կյանքի գնով պահելու, մեր ուժին ապավինելու պայմանն է։ Այսօր մեկ անգամ եւս հիշեցինք եւ հիշատակեցինք մեր ազգի այն զավակներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն այսօրվա, հանուն նրա, որ քնենք ու արթնանանք մեր երկրում։ Թեեւ ունեցանք անդառնալի կորուստներ, բայց մեր հարատեւելու ոգին հնարավոր չեղավ կոտրել, ու պատմությունն ամեն անգամ մեզ կանգնեցրեց ցեղասպանության, պետականության կորստի առջեւ։ Միջոցառումը մեր սերն էր առ հայրենիք, մեր երախտիքի խոսքն էր այն տղաների հիշատակին, ովքեր հայրենիքը պաշտպանելու ճանապարհին ընկան, ովքեր հիմա երկնքում են... Հնչեցին երաժշտական կատարումներ հայրենասիրական, մայրական, մարտական թեմաներով։ Ներգրաված էին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները։ Միջոցառումը կազմակերպել էր տնօրենի տեղակալ Մ. Ապրեսյանը։ Հունվարի 28