Դաս-հանդիպում տնօրենի հետ

 Դաս-հանդիպում տնօրենի հետ

Գրականության թեման` ,,  ,,Գևորգ Մարզպետունի,, կերպարները, ժամանակաշրջանը,,

Դասարան` 10-բ

Թեման մեզ համար արդիական է բոլոր ժամանակներում, ուստի դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը զուգահեռներ ացկացրեց պատմական այն իրադարձությունների միջև, որոնք երբեմն ողբերգական ընթացք և շարունակություն են ունեցել , իսկ մեր ազգը մաքառել է, պայքարել հանուն լինելիության, հանուն այն հողի, որն արյունով է պահել պատմական տարբեր ժամանակահատվածներում: 

Նա դարձյալ կարևորեց կրթությունը և գիտելիքները, որով պետք է զինվել միշտ` համարելով այն հաղթանակի կարևոր զենքը: 

-Մենք ունեցել ենք հաղթական անցյան, ունեցել ենք նաև պարտություններ, որից պետք է դասեր քաղենք, ասեց նա, - պետք է ճանաչենք մեր հայրենիքը, նրա յուրաքանչյուր քարը, որ կարողանաք պաշտպանել այն:

Թեման դուրս եկավ շրջանակներից, դասը դարձավ իրատեսական նախագծերի իրագործման առիթ` կազմակերպելու ճանաչողական էքսկուրսիաներ մեր հայրենիքի տարբեր շրջաններ, գիտելիքները զարգացնելու, կրթվելու բոլոր միջոցներով հասնել առավելագույնին:
















Comments