Տյառնընդառաջը մեր դպրոցում

Նշեցինք Տյառնընդառաջը

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: 

Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Տյառնընդառաջին: Հետևելով ավանդույթին` խարույկի վրայով ցատկեցին  աշակերտները,  մանկավարժները, ապա ճաշակեցին ավանդական թխվածքաբլիթներ:

Տյառնընդառաջը Հայաստանում ամենատարածված տոներից է։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնական արարողությունը, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։























Comments