Հանդիպում արձակագիր, լրագրող, սցենարիստ, գրող Հովիկ Աֆյանի հետ։ Ներկա էին 10, 11, 12րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ։
Ներկայացվեց գրողի կենսագրական ու ստեղծագործական ուղին:
Քննարկվեցին ,,Կարմիր,, և ,,Ծովից ծով,, ստեղծագործությունները. սովորողներից շատերը ծանոթ էին այս գործերին: Նրանք իրենց ամենատարբեր հարցերն ուղղեցին գրողին, ով սիրով և իրեն բնորոշ ինքնատիպությամբ ու անկեղծությամբ պատասխանեց։
Մինչ ընթանում էր զրույցը, Արմանը գուաշով փորձեց մարմնավորել կարմիր զգեստով պարուհուն, ով կարծես, կրակից էր դուրս եկել. վրձնի հարվածները, աղջկա պարը եւ գրականությունը, որն օդում էր...
Հանդիպումը ջերմ էր, ոգեշնոչող, տրամադրող. այդ ամենը դառնում է երջանկություն, երբ գնահատում ես այն։
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի դիտարկումները խորհուրդի նման էին. նրա խոսքն ամեն առիթով սեր է առ գրականությունը, գիրքը, գիտելիքը։
Կարճ տեսահոլովակները հատվածներ են գրողի եւ աշակերտների հարցուպատասխանից։
Comments
Post a Comment