Koreez դպրոցական մրցույթ

 


Koreez-ն առարկայական ծրագրերի եւ հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հանրակրթական եւ մասնավոր բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները:

Koreez-ն անցկացվում է առցանց տարբերակով, բաղկացած է երկու փուլից եւ

մրցանակաբաշխությունից։

Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 30 հարցից բաղկացած թեստ-հարցաշարին։

Մրցույթի հարցերը հետեւյալ առարկաներից են՝

3-4-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, ընդհանուր իմացություն,

5-6-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, ընդհանուր տրամաբանություն։

7-12-րդ դասարան՝ հայոց լեզու եւ գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց

պատմություն եւ համաշխարհային պատմություն), հանրահաշիվ եւ երկրաչափություն,

բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր տրամաբանություն։

Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։

Մրցանակներ

Յուրաքանչյուր տարիքային խմբում (3,4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ)
1-ինհորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգեւատրվի նոութբուքով եւ/կամ այլ նվերներով,

2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգեւատրվի պլանշետով եւ/կամ այլ նվերներով,
3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգեւատրվի բջջային հեռախոսով եւ/կամ այլ նվերներով։
Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում բոլոր տարիքային խմբերում ամենակարճ ժամանակում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցը կստանա հանգստյան ուղեգիր դեպի Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը։

Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգեւատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։

Մրցույթի արդյունքում 80 մասնակից կպարգեւատրվի արժեքավոր նվերներով եւ խրախուսական մրցանակներով։

Ինչպես մասնակցել. Koreez 2025 համադպրոցական առցանց մրցույթին

Մասնակցելու համար մինչեւ ս.թ ապրիլի 18-ը անհրաժեշտ է կատարել հետեւյալ քայլերը.

1. Մուտք գործել www.koreez.am կայք եւ սեղմել «Գրանցվի՛ր հիմա» կոճակը, այնուհետև ընտրել «Կորիզ առարկայական» մրցույթը։։

2. Լրացնել մասնակցի անձնական տվյալները՝ կցելով լուսանկար, նշելով անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, երկիր, մարզ, համայնք, դպրոց, դասարան, էլ. հասցե եւ

գաղտնաբառ։ (ցանկում Ձեր դպրոցը գտնելու համար խնդրում ենք հերթականությամբ ճիշտ ընտրել՝ երկիր, մարզ/քաղաք, համայնք/վարչական շրջան)։

3. Հաստատել, որ համաձայն եք մրցույթի կանոններին, մասնակցության եւ կայքի օգտագործման պայմաններին եւ անձնական տվյալների պահպանման քաղաքականությանը եւ սեղմել «Շարունակել»։

4. Ստուգել լրացված տվյալները եւ հաստատել։

5. Գրանցումը կատարված է եւ հաջորդ քայլում Դուք կտեսնեք Ձեր անհատական կոդը։

Ինչպես կատարել վճարում.

Վճարումը կարող եք կատարել բանկային քարտով, Idram հավելվածով , Telcell վճարային տերմինալների կամ Telcell Wallet-ի միջոցով՝ մուտքագրելով Ձեր անհատական կոդը։

Վճարումն անհրաժեշտ է կատարել մինչեւ ս.թ.ապրիլի 18-ը ժամը` 23:59-ը։

Գրանցվելու, սակայն նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցնել մրցույթին։

Մրցույթի մասնակցության վճարը կազմում է՝

       հունվարի 24 - փետրվարի 19 - 2000 դրամ

       փետրվարի 20 - ապրիլի 04 - 3000 դրամ

       ապրիլի 05 - ապրիլի 18 - 4000 դրամ

 

Հիշեցնենք, որ Koreez 2023-2024-ի արդյունքները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր

տարիքային խմբից (3-12-րդ դասարան) 5-10-ական մասնակից ունենալը էականորեն

մեծացնում է ԹՈՓ 10-յակում մասնակցիներ ունենալու եւ հաղթելու հավանականությունը։


Սիրելի՛ ծնողներ

      Մեկնարկել է Հայաստանի ամենահեղինակավոր Koreez 2025 (Կերիզ առարկայական) համադպրոցական ամենամյա առցանց մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը (տե՛ս հոլովակը), որին կարող են գրանցվել Հայաստանի 3-12րդ դասարանի բոլոր աշակերտները, անկախ նրանից գերազանցիկ են, թե ոչ:

      Գրանցվել անհրաժեշտ է մինչև սթ ապրիլի 18-ը մուտք գործելով www.koreez.am հարթակ։

Շտապե՛ք ու անպայման գրանցե՛ք Ձեր աշակերտին մինչև սթ ապրիլի 18-ը

անցնելով այստեղ՝ https://www.koreez.am/main

 

Comments