Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաեւ որպես Գիրք նվիրելու օր։ Օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել 2008 թվականի փետրվարի 19-ին Գրողների միության կողմից։
Այս տարի նույնպես դպրոցն ունեցավ դաս- միջոցառումների շարք, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը՝ ուսուցիչներ Լ․ Աբաջյան, Դ․ Գևորգյան, նախագահ՝ Ն․ Գալստյան։
Դասերին ներկա էր դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը։ Տպավորված հանդիպումներից, նա չթաքցերց հիացմունքն ու ոգևորությունը, քանզի ակնհայտ էր աշակերտների հետաքրքրվածությունը, սերը դեպի ընթերցանությունը։
Նա նշեց այն մեծ ձեռքբերումները գիտակցական, հոգևոր, մտավոր տիրույթում, որ կարող է ունենալ յուրաքանչյունը կարդալով ու սիրելով գիրքը։
-Գիրքը դառնում է մեր ընկերը, երբ մեզ թվում է, որ բոլորովին մենակ ենք, ու կա մեկը, որ մտածում է մեր պես․ ահա սա է գրքի հրաշքը,- ասաց պրն․ Խաչատրյանը։
Ներկայացնում ենք դաս- միջոցառումները 10, 11, 12-րդ դասարաններում։
Բաց դասերը կազմակերպվել են դպրոցի ընթերցասրահում։
10, 12- րդ դասարաններում Բաց դասը նվիրված էր Գիրք նվիրելու օրվան և Հովհաննես Թումանյանի 156 ամյակին
Դասը վարեց Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ․ Աբաջյանը
,,Եթե չկարդայի այդ գիրքը,, խորագիրը կրող դասը բովանդակալից էր․ հնչեցին Թումանյանի ստեղծագործությունները , ընթացքում ստեղծագործեցին նաև աշակերտները՝ նկարեցին, կազմեցին երկտողեր, արտահայտեցին իրենց զգացածը։
Դաս- միջոցառման հաջորդ հատվածում նրանք կիսվեցին նախընտրած գրքերի այն տողերով, որոնք առավել տպավորություն են թողել և զարգացրել իրենց մտածողությունը։
10 դ դասարանում (ուսուցիչ Դ. Գեւորգյան) Գրքի տոնը սկսվեց գրքի մասին ասույթներով, հնչեցին Հովհաննես Թումանյանի կենսագրական դրվագներ, տեղեկություններ հաղորդեցին աշխարհի ամենամեծ, ամենափոքր, ամենածանր, ամենաթանկարժեք գրքերի մասին։ Հանդիպման ավարտին սովորողները միմյանց նվիրեցին գրքեր։
Գիրք նվիրելու արարողություն կազմակերպվեց նաեւ 11- դ դասարանում․ դասղեկ՝ Ք․ Գևորգյան։
Հնչեցին գրքին նվիրված ասույթներ, ապա- աշակերտները միմյանց նվիրեցին գրքեր։
Comments
Post a Comment