Միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման տարելիցին։ Բանակը մեր ուժն է, մեր հաղթանակը, մեր սերն առ հայրենիք։
Բանակի ծնունդը մեր նվիրվածության,հայրենասիրության, հողը կյանքի գնով պահելու, մեր ուժին ապավինելու պայմանն է։
Այսօր մեկ անգամ եւս հիշեցինք եւ հիշատակեցինք մեր ազգի այն զավակներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն այսօրվա, հանուն նրա, որ քնենք ու արթնանանք մեր երկրում։ Թեեւ ունեցանք անդառնալի կորուստներ, բայց մեր հարատեւելու ոգին հնարավոր չեղավ կոտրել, ու պատմությունն ամեն անգամ մեզ կանգնեցրեց ցեղասպանության, պետականության կորստի առջեւ։
Միջոցառումը մեր սերն էր առ հայրենիք, մեր երախտիքի խոսքն էր այն տղաների հիշատակին, ովքեր հայրենիքը պաշտպանելու ճանապարհին ընկան, ովքեր հիմա երկնքում են...
Հնչեցին երաժշտական կատարումներ հայրենասիրական, մայրական, մարտական թեմաներով։
Ներգրաված էին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները։
Միջոցառումը կազմակերպել էր տնօրենի տեղակալ Մ. Ապրեսյանը։

Comments
Post a Comment