Հպարտության և հաջողության օր. թիվ 198 ավագ դպրոցի սաները՝ «ԱԲ սերունդ» ծրագրի առաջին շրջանավարտներ
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի համար այսօր առանձնահատուկ տոնական օր էր։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի մեր առաջին շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական վկայականները։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մեծաշուք միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, ինչպես նաև մեր դպրոցի մանկավարժներն ու ծնողները։ Մեր դպրոցի սաները այն 207 շրջանավարտների թվում են, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ծրագրի ամբողջական դասընթացը՝ ձեռք բերելով ժամանակակից աշխարհի ամենապահանջված հմտությունները։ Շնորհավորելով բոլորին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց, որ սա աշխարհում եզակի նախաձեռնություն է, որտեղ աշակերտները հանրակրթության շրջանակում ստանում են խորացված ԱԲ կրթություն։ Նա նաև հավելեց, որ ծրագիրն արդեն միջազգային ճանաչում ունի՝ օրեր առաջ ԱՄՆ-ում կայացած հեղինակավոր ASU+GSV Summit-ում զբաղեցնելով պատվավոր 2-րդ տեղը։ Թիվ 198 ավագ դպրոցը հպարտությամբ է փաստում իր ներդրումը ապագայի տեխնոլոգիական հասարակության կերտման գործում։ Դպրոցի տնօրենությունը շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և մաղթում նորանոր նվաճումներ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում։





Комментарии
Отправить комментарий