Համաժողով ՛՛Հայի բարեկամը ՛՛ խորագրով

2026թ-ի ապրիլի 29-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կայացավ  ՛՛Հայի բարեկամը ՛՛ խորագրով աշակերտական համաժողով, որին մասնակցում էին Երևանի հ․ 166, 186, 197, 88, 143, 163, 150 հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները, ներկա էին նաև նշված դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, ծնողներ։

Միջոցառման նախաձեռնությունը Պատմության մեթոդական միավորմանն էր /ՄՄ նախագահ Ա․ Նիազյան, ուսուցիչներ՝ Ա․ Ասլիբեկյան , Լ․ Գրիգորյան Լ․ Փափազյան, Ա. Այվազյան, Դ. Օհանյան։

Հետազոտական աշխատանքների զեկույցների թեմաներն էին՝

․ Յոհանես Լեփսուս

․ Ֆրիտյոֆ Նանսեն

․ Կարեն Եփփե

․ Հեդվիգ Բյուլ

․ Ալմա  Յոհանսեն

․ Ռաֆայել Լեմկին

․ Հենրի Մորգենթաու

Իրենց զեկույցները ներկայացնելու համար, մասնակիցներին տրվել էր ձևաչափ, ըստ որի զեկույցը պետք է  տևեր 5-7 րոպե, ունենար սահիկաշար /փաստաթղթային տվյալներ, լուսանկարներ/։

Սովորողների ծավալուն ուսումնասիրությունը հնարավորություն էր տվել առավել խորը գիտելիքներ ձեռք բերել Օսմանյան Թուրքիայում 1915 թ․ -ին հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրագործած ցեղասպանության և այդ ընթացքում ու դրանից հետո օտարազգի վերոհիշյալ գործիչների կողմից հայերի փրկության և պաշտպանության գործում կատարած ահռելի աշխատանքները։

Մասնակիցնեը երախտագիտությամբ գնահատեցին հայի բարեկամներին, ովքեր համատարած խավարում չեն կորցրել համարձակությունն ու մարդասիրությունը։

Միջոցառումը վարեցին 198 ավագ դպրոցի աշակերտները, այն ավարտվեց << Հայի անսպասելի բարեկամները>> զեկույցով, որը թուրք գործիչների մասին էր, ովքեր ցեղասպանության տարիներին, վտանգելով իրենց կարիերան և կյանքը, չեն ենթարկվել հայերին ոչնչացնելու իշխանությունների հրամանին,  ներկայցվեց նաև պաստառ․ զեկույցներն ընդմիջվում էին թեմային առնչվող երաժշտական կատարումներով։

Համաժողովի առաջին հատնվածն ավարտվեց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանի ելույթով․ նա բարձր գնահատեց աշակերտների աշխատանքը, կարևորեց նման համագործակցությունը դպրոցների միջև, քանի որ այս հանդիպումը և այն գիտելիքները, որ ստացան հետազոտական աշխատանքի արդյունքում, երբեք չի մոռացվի։

Միջոցառման երկրորդ հատվածը խորհրդանշական էր․ մասնակից դպրոցների տնօրենները և աշակերտները դպրոցի այգում  տնկեցին անվանական վարդի թփեր։

Դպրոցի տնօրենությունը իր խորին շնորահակալությունն է հայտմում մասնակից դպրոցների տնօրեններին և ներկայացուցիչներին ակտիվ և բովանդակալից մասնակցության համար։























































Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը