Այցելություն ԵՊՀ-ի Քիմիայի ֆակուլտետ
Այցելություն ԵՊՀ-ի Քիմիայի ֆակուլտետ
Դպրոցի Քիմիայի ուսուցիչ Լ․ Բալայանի նախաձեռնությամբ 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ այցելեցին ԵՊՀ-ի Քիմիայի ֆակուլտետի կենսաբժշկագիտության և ընդհանուր հիգիենայի ամբիոնի ուսումնական լաբորատորիա, որտեղ աշակերտներին դիմավորեց քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Տ․ Սարգսյանը։
Աշակերտների նախագծային աշխատանքը <<Օճառը քիմիայի և հասարակության խաչմերուկում>> թեմայով է․ իսկ այստեղ իրականացավ նույն թեմայի գործնական մասը՝ հեղուկ և պինդ օճառների ստեղծումը, որը նրանց հաջողվեց։
Այցի նպատակը գիտելիքների ամրապնդումն է փորձերի միջոցով։
Комментарии
Отправить комментарий