Թարգմանչաց տոնին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթ




Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը հայտարարում են ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված Թարգմանչաց տոնին։

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը (այս տարի՝ հոկտեմբերի 11-ին):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների ուսուցիչները և աշակերտները ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով։

Մրցույթի մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են ներկայացնել.
• Դասի կամ միջոցառման պլան (ուսուցիչներ) (doc, docx, pdf),
• Լուսանկար (աշակերտներ) (jpg, լայնությունը` 1000 px-ից ոչ պակաս, խտությունը` 72 ppi-ից ոչ պակաս),
• Պոստեր (աշակերտական խմբեր) (jpg, լայնությունը` 1000 px-ից ոչ պակաս, խտությունը` 72 ppi-ից ոչ պակաս, աշակերտական խմբերի համար):

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կամ խումբ կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք՝ այն էլեկտրոնային փոստով ուղարկելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ nora@ktak.am էլեկտրոնային հասցեին` նշելով աշխատանքի անվանումը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը (դասարանը) և ուսումնական հաստատության անվանումը։ Կից պետք է ուղարկել նաև համառոտ մեկնաբանություն աշխատանքի մասին։ Խմբով (կամ դասարանով) ներկայացնելու դեպքում պետք է նշվի խմբի անվանումը և խմբի անդամների տվյալները (այն տեսքով, ինչ անհատների դեպքում)։

Մրցութային աշխատանքներն ուղարկելու վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է։

Մրցույթի հանձնաժողովը կամփոփի և հոկտեմբերի 23-ին կհրապարակի մրցույթի արդյունքները։ Մրցանակակիրները կարժանանան պատվոգրերի և խրախուսական նվերների:
Հետաքրքիր աշխատանքները կտեղադրվեն Հայկական կրթական միջավայրում, մասնավորապես՝ «Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am/)։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմ

Comments