Սեպտեմբերի 23-ին Երևանի N198 ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար , որը վերաբերում էր դասալսման
թերթիկի նոր ձևի ներկայացմանը և կրում էր «Դասալսման նոր պահանջներ և մոտոցումներ» խորագիրը:
Սեմինարը վարում էին հայոց լեզվի և հայ գրականության մեթոդմիավորման նախագահ
Ն.Ս.Գալստյանը և ռուսաց լեզվի մեթոդմիավորման նախագահ Կ.Կ.Դավթյանը,մասնակցում էին
դպրոցի բոլոր ուսուցիչները:
Սեմինարի նպատակն էր ծանոթացնել դասալսման նոր թերթիկի բովանդակությանը , ճիշտ գնահատման առանձնահատկություններին: Սեմինարավարները հանգամանալից
ներկայացրին դասալսման թերթիկի
կառուցվածքը , նշված կետերի բովանդակությունը, գնահատման մոտեցումները: Սեմինարն
անհրաժեշտ էր թե՛ դասը լսող ուսուցիչներին , թե՛ այն ուսուցիչներին, որոնց մոտ դաս
են լսում : Ուսուցիչները ոչ միայն հետաքրքրությամբ լսում էին ,այլև ակտիվորեն մասնակցում քննարկմանը , արտահայտում իրենց կարծիքները, մոտեցումները:
Դասալսման այս ձևը գնահատում է ուսուցչի
մասնագիտական պատրաստվածությունը, որն
ավելի օբյեկտիվ կարող են գնահատել տնօրենը, տնօրենի ուսումնադաստիարակչական գծով տեղակալները, մեթոդմիավորման նախագահները:
Comments
Post a Comment