Սեպտեմբերի 5-ին կազմակերպվեց կինոդիտում կենսաբանություն առարկան խորացված ծրագրով ուսումնասիրող 12-3 դասարանի աշակերտների համար:
Կինոդիտման թեման էր <Կյանքի զարգացումը երկրի վրա>:
Կինոդիտման նպատակն էր աշակերտների մոտ
զարգացնել կյանքի ծագման ժամանակակից պատկերացումները, պարզաբանել
այն արոգենեզները (ֆոտոսինթեզ, բազմաբջջություն, սեռական բազմացում), որոնք
նպաստել են պրոտերոզոյան դարաշրջանում կյանքի բարդացմանը,
նկարագրել երկրաժամանակագրական դարաշրջաններն ու ժամանակաշրջանները, իրենց բնորոշ բուսական և կենդանական աշխարհով, ցույց տալ ցամաքային կենսաձևին բույսերի և կենդանիների հարմարման հիմնական գծերը,
բացահայտել կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության, ապարների և առաջնային հողի ձևավորման վրա:
Դասավանդող ուսուցիչ Զ. Սիրունյան
Կենսաբանության լաբորանտ Խ.Թորոսյան
Comments
Post a Comment