Սեպտեմբերի
19-ին Երևանի N 198 ավագ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության
անկախությանը: Միջոցառմանը մասնակցում են 8-ից 12-րդ դասարանները: Միջոցառման
հյուրն էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի
ներկայացուցիչ գնդապետ Մ.Խաչատրյանը և Նոր
Նորք վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակից Մ.Խուրշուդյանը: Աշակերտներին
իրենց ողջույնի խոսքը և բարեմաղթանքները հղեցին դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը և Մ.Խաչատրյանը
և Մ.Խուրշուդյանը:
Աշակերտներին հանձնարարված էր պատրաստել պաստառներ և ներկայացնել Անկախության կայացման ճանապարհը ,Ղարաբաղյան շարժման գործընթացում իրենց ներդրումն ունեցած գործիչներին, ինչպես նաև մեր ազգային արժեքները:
Միջոցառման ընթացքում հանձնվեցին պատվոգրեր 2013-2014 ուսումնական տարում կազմակերպված <<Պի>>տառի միջոցառմանը և <<Ազգային հպարտություն>> խորագրով պաստառների մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտներին:
Միջոցառումը համեմված էր հիասքանչ հայկական երգերով և խրոխտ պարերով: Տոնական միջոցառման ավարտին միասնական շուրջպարը համախմբեց և՛ աշակերտներին,և՛ ծնողներին,և՛ուսուցիչներին:
Անկախության տոնը մեծ հեղինակությամբ նշելու բարձր գիտակցությանը միախառնվել էր նաև տոնական բարձր տրամադրությունը:

Comments
Post a Comment