10-րդ դասարանի երկրորդ կիսամյակի
ստուգարքի հարցաշար
1. Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո
Հռոմն ի՞նչ քաղաքականություն սկսեց վարել Հայաստանում:
2. Դինաստիական ի՞նչ անուններ էին կրում
Հռոմի կողմից դրածո թագավորները:
3. Ի՞նչ գիտեք Զենոնի մասին:
4. Թվարկել դրածո թագավորներին:
5. Ինչու՞ է հայոց ավագանին որոշում
համագործակցել պարթև Արշակունիների հետ:
6. Ներկայացնել տասնամյա պատերազմի
տարիներին տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:
7. Ի՞նչ գիտեք Սանատրուկ 2-րդի մասին:
8. Շինարարական ի՞նչ աշխատանքներ է
կատարել Վաղարշ 1-ինը:
9. Ի՞նչ կարևոր իրադարձություններ են տեղի
ունենում Վաղարշ 2-րդի օրօք:
10. Ինչու՞ Տրդատ 2-րդը 226թ. արշավանք կատարեց Տիզբոն:
11. Ինչու՞ է Մ. Խորենացին Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը
բնութագրել որպես <<ժամանակ անիշխանության>> :
12. Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել 296-298թթ:
13. Հայերի համար ի՞նչ նշանակություն ունեցավ Մծբինի խաղաղության
պայմանագիրը:
14. Ի՞նչ է Մհերի դուռը:
15. Ներկայացնել Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներին:
16. Ովքե՞ր են հայոց հնագույն աստվածները:
17. Ի՞նչ է հելլենիզմը:
18. Որո՞նք են հելլենիզմի փուլերը:
19. Ներկայացնել հելլենիստական դարաշրջանի հայոց դիցարանը:
20. Քանի՞ տեսակի թատրոններ կային Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում:
21. Ներկայացնել Տրդատ Երրորդի գահակալման տարեթվերը:
22. Ներկայացնել Հռիփսիմյան կույսերի գործունեությունը Հայաստանում:
23. Ո՞վ էր Գրիգորիոսը:
24. Ի՞նչը հիմք հանդիսացավ, որ Տրդատ Երրորդը ընդունեց
քրիստոնեությունը` որպես պետական կրոն:
25. Ո՞րոնք էին մասնավոր հողները: Ի՞նչ է հայրենիքը:
26.Ո՞րոնք էին պարգևական և գանձագին հողերը:
27.Ի՞նչ դասերի էր բաժանված ավատատաիրական Հայաստանը, որոնք են
նրանց տարբերությունները, ովքեր էին մտնում նրանց մեջ:
28.Թվարկեք ավատատիրական
հայաստանի հիմնական գործակալությունները:
29. Ի՞նչ էր Գահնամակը և Զորանամակը:
30.Ինչի՞ց էր կազմաված հայոց բանակը ավատատիրական Հայաստանում:
Comments
Post a Comment