198 ավագ դպրոցը նշում է բանակի օրը:

   Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի առթիվ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 8-ից 12-րդ դասարաննների աշակերտները կազմակերպել էին միջոցառումների շարք:      Միջոցառումը սկսվեց աշակերտների շարային քայլով: Բարձրացվեց ՀՀ պեական դրոշը, հնչեց պետական օրհներգը , և տրվեց միջոցառումների մեկնարկը:
 Միջոցառմանը   իրենց մասնակցությունն են ունեցել  նաև  հրավիրված ԵԿՄ անդամները, որոնք ներկայացրեցին իրենց անցած ուղին և հիշողություններ  մարտի դաշտից: Դպրոցի տարբեր լսարաններում <<Աիրության դասեր>> տվեցին  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի գնդապետ Մ.Խաչատրյանը, պատերազմի ուղին անցած ԵԿՄ անդամներ, որոնց հետ աշակերտների զրույցը անցավ անկեղծ և բավականին ջերմ մթնոլորտում:
 Դպրոցի էլեկտրոնային հրաձգարանում տեղի ունեցավ նաև հրաձգության  մրցույթ, որին մասնակցում էին 8-12 րդ դասարանների աշակերտները: Հաղթող աշակերտները   պարգևատրվեցին պատվոգրերով:
Հունվարի 28-ին նվիրված միջոցառումների շարքն ավարտվեց աշակերտների ելույթով: Ելույթի ընթացքում հնչեցին զինվորներին և հայրենիքին նվիրված երգեր և բանաստեղծություններ: Հրավիրված հյուրերն նշեցին, որ հայրենասիրական շունչ ու ոգին թևածում են մեր դպրոցում, և համոզված են որ մեր աշակերտներն  էլ կդառնան  մեր հայրենիքի անպարտության և հզորացման երաշխիքը, մեր բանակի  անպարտելիության հիմքը:  
    Աշակերտները շնորհավորական նամակներ էին պատրաստել իրենց ավագ ընկերների համար՝ մեր  դպրոցի նախկին այն աշակերտների, ովքեր  այժմ ծառայում են հայոց բանակում: Աշակերտները շնորհավորանքներ էին ուղարկել նաև բազմաթիվ ազատամարտիկների, ինչպես նաև եղել էին այցելություններ,  տեսակցություններ:

Ազատամարտիկները դպրոցին պարգևատրեցին պատվոգրով:    





































Comments