Մայրենի լեզվի միջազգային օր


Նախագծի թեման -       Մայրենի լեզվի միջազգային օր
Նախագծի նպատակը - Աշակերտների մոտ ձևավորել հարգանք մայրենի լեզվի                                                        նկատմամբ:
Նախագծի ընթացքը -    Հայոց լեզվի և գրականության, Ռուսերենի և Անգլերենի մեթոդական միավորումները աշակերտներին են ներկայացնում նախագծի թեմային համապատասխան գրական ստեղխագործությունների ցանկ: Աշակերտները այդ ցանկից ընտրում են ստեղծագործություն կամ ստեղծագործություններ, դրանք սովորում անգիր և ասմունքում կամ բարձրաձայն ընթերցում: Ասմունքը կամ/և ընթերցանությունը տեսագրվում են: Տփեսագրությունը տեղադրվում է ստորև ներկայացված տարածքում: Տարածքում նյութը տեղադրելու համար աշակերտը իր կատարած տեսագրությունը ներբեռնում է իր համակարգչի մեջ: Ստորև ներկայացված տարածքում երկու անգամ կտտացնելով բացում է պատուհան, որտեղ առաջին տողում գրում է իր անունը և ազգանունը, իր դպրոցի և դասարանի համարը, երկրորդ տողում գրում է ստեղծագործության անվանումը և հեղինակի անունը և երրորդ տողից ընտրում է վերբեռնելու նշանը (երեք նշաններից մեջտեղինը) և վերբեռնում է իր տեսագրությունը իր համակարգչից: Կամ իր տեսագրությունը տեղադրում է youtube.com -ում, իսկ լինքը տեղադրում երրորդ տողում ընտրելով հղումի (երեք նշաններից առաջինը) նշանը և սեղում add կոճակը:



Comments