13.03.2018թ.Մենթոր նախագիծ Երևանի N198 ավագ և Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցներ


Մենթոր նախագիծ - Երևանի N198 ավագ և  Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոց

Մենթոր նախագծի շրջանակներում Երևանի N 198 ավագ դպրոցը իրականացնում է ֆիզիկա առարկայի ուսուցում Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում առցանց եղանակով:
Դասերը 198 ավաց դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Թորոսյանը ստեղծում է Մայքրոսոֆթ Միքս ծրագրով և տեղադրում Կրթության և գիտության նախարարության պաշարների առցանց շտեմարանում ։ Դրանք դասերի տեսաբացատրություններ են, որը նախապես ուղարկվում է  Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցի համակարգող Լարիսա Ալեքսանյանին։ Լ.Ալեքսանյանը դասերի հղումը, անհրաժեշտության դեպքում նաև կրիչով տրամադրում է աշակերտներին։ Աշակերտները դասերը հնարավորություն են ստանում դիտել բազմաթիվ անգամ և իրենց մոտ առաջացած հարցերը ներկայացնել դպրոցում ֆիզիկա առարկան դասավանդող ուսուցչին, որը աշխարհագրության մասնագետ է։ Ամեն ուրբաթ օր, ժամը 12:30 –ին 198 ավաց դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Թորոսյանը սկայպով կապ է հաստատում է Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցի հետ և պատասխանում 9-րդ դասարանի աշակերտների հարցերին, տալիս լրացուցիչ պարզաբանումներ։

Աշակերտների գիտելիքների ստուգումը իրականացնում է Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը։


Հայկական կրթական միջավայր
Պաշարների շտեմարան





Comments