22.03.2018թ. Մենթոր նախագիծ

 Մենթոր նախագիծ

N 198 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի ԼԹորոսյանը «Մենթոր» նախագծի շրջանակներում իրականացրեց «Պոչատ աղվեսը» դասը։ Դասի նպատակն էր աշակերտների մոտ զարգացնել ընթերցանության և քննադատական մտածողության կարողությունները, ինչպես նաև սովորեցնել նոր աղբյուրներից ստացած ինֆորմացիան դասավորել ըստ կարևորության։ Դասը տևեց մեկ դասաժամ՝ 45 րոպե։ Դասի ընթացքում աշակերտները մեծ հետաքրքրությամբ կատարում էին իրենց տրված առաջադրանքները։ Առաջադրանքների կատարմանը մասնակցեցին խմբի բոլոր անդամները, քննարկում էին ուսուցչի առաջարկած թեմաները և կարծիք հայտնում իրենց ընկերների տեսակետների վերաբերյալ։ Դասը նկարագրված էր ուսուցանող տեսանյութում։ Տեսանյութը նպատակ ուներ մանրամասն ներկայացնել դասի կազմակերպման մեթոդը, ռազմավարությունը և առանձնահատկությունները։ Այսպիսի բացատրությունը օգտակար կլինի այն ուսուցչի համար, որ չի ցանկանում աշակերտներին ներկայացնել մենթորի բացատրությունը և նպատակ ունի ինքնուրույն վարել դասը՝ օգտվելով մենթորի մեթոդական աջակցությունից։ N 198 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի ԼԹորոսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում աշխատում է Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների և ուսուցչի հետ, և այսուհետև իր տեսադասերի հետ միասին դպրոցի ուսուցչին կներկայացնի դասի բացատրության իր մեթոդը։

                       



Comments