23.03.2018թ. Դաս-քննարկումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկած տոներին, որոնք նշվում են մարտի 21, 22-ին- Ռասիզմի դեմ պայքարի միջազգային օր, Պոեզիայի միջազգային օր, Ջրի միջազգային օր

Դաս-քննարկումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկած այն տոներին, որոնք նշվում են մարտի 21, 22-ին։

Մեր դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոց, որի շրջանակներում իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված  միջոցառումները եւ նշվում են տոնացույցով նախատեսված օրերին։
Մարտի 21, 22-ը համարվում է-
Ռասիզմի դեմ պայքարի միջազգային օր
Պոեզիայի միջազգային օր
Ջրի միջազգային օր 

Դաս-քննարկում
1-ին հատված
Ուսուցիչը աշակերտներին ներկայացրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածների համառոտ տարբերակը.
1. Ազատություն և հավասարություն՝ արժանապատվության և իրավունքների հարցում
2.Խտրականության բացառում
3. Կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք
4.Ստրկության և ազատ վիճակի բացառում և այլն...



10-րդ դասարան
/Դաս- քննարկումը վարում է պատմության ուսուցիչ՝ Լ. Գրիգորյանը/

2-րդ հատված
Դասարանը բաժանվեցին խմբերի, տրվեց բաշխիչ նյութ՝ անգլերեն բանաստեղծություն, որն աշակերտները վերլուծեցին, մեկնաբանեցին:





3-րդ հատված
Հանձնարարվեց գրել աքրոստիկոսներ. բառը՝  <Ռասիզմ>։
Պատահականության սկզբունքով նրանք ընտրեցին այն բառակապակցությունները, որոնք պետք է օգտագործեին աքրոստիկոսների մեջ:

4-րդ հատված
Քննարկում
Թեման- "Ջրի ռեսուրսների կրճատման հնարավոր պատճառները, դրանց կանխումը"



Comments