,,Հնարավորությունների հարթակ,, 2-րդ աշակերտական գիտահետազոտական կոնֆերանսին մասնակցեց նաև Երևանի թիվ 198 ավագ դպրոցը:
,,Հնարավորությունների հարթակ,, 2-րդ աշակերտական գիտահետազոտական կոնֆերանսը կազմակերպել էր Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանը: Աշակերտների ուսումնասիրության ընթացքում մեծ նշանակություն է տրվում հետազոտական աշխատանքների տարբեր դրսևորոևմներին՝ նախագծեր, ռեֆերատներ, վերլուծություններ, որոնք ներկայացվեցին սահիկաշարերի միջոցով: Կոնֆերանսը հնարավորություն է տալիս ուսումնական տարբեր հաստատություններում սովորող աշակերտներին, ովքեր հետաքրքրված են հետազոտական աշխատանքով՝ դրսևորվելու, ներկայացնելու սեփական դիտարկումները ամենատարբեր ոլորտներում:
Մեր աշակերտները ներկայացան ,,Կովիդ-19: Որակյալ կրթության հավասար իրավունք,, հետազոտական աշխատանքով: Այն հարցում էր կրթական արդյունավետության մասին ինչպես համաճարակային, այնպես էլ ոչ համաճարակային պայմաններում: Հարցմանը մասնակցել էին մեր դպրոցի աշակերտները, արդյունքները վերլուծվեցին և մեկնաբանվեցին սահիկաշարի միջոցով:
Այս տարի նախագիծն ընդլայնել էր իր աշխարհագրությունը. կոնֆերանսին հեռավար մասնակցեցին նաև Արխանգելսկի /ՌԴ/ հ.3 գիմնազիայի և Մարսելի /Ֆրանսիա/ ՄՊԱ վարժարանի 10-րդ դասարանցիները, ինչպես նաև 2021թ. Համահայկական փառատոնին և ԱՄՆ-ում հայ աշակերտների համար AESA գիտական օլիմպիադայի մասնակիցները:
Նախագիծն իրականացրեց Հ. Երիցյանի անվան վարժարանի ներկայացուցիչ Կ. Սամվելյանը
Comments
Post a Comment